Հայտնի է, թե ով է հաղթել Հունաստանում խորհրդարանական ընտրություններում
Հունաստանում խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Նոր դեմոկրատիա» կուսակցությունը՝ գործող վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի գլխավորությամբ։ Ըստ պաշտոնական տվյալների՝ քվեաթերթիկների 97%-ը մշակելուց հետո նա ստացել է ձայների 41%-ը, այսինքն՝ 146 մանդատ խորհրդարանում։ Հայտնում է Euronews-ը։
Երկրորդ տեղում ընդդիմադիր կուսակցությունն է, որը գլխավորում է Հունաստանի նախկին վարչապետ Ալեքսիս Ցիպրասը։ Նրա օգտին քվեարկել է ընտրողների 20%-ը։ Սա նրան տալիս է 71 մանդատ:
Երրորդ տեղում սոցիալիստներն են և նրանց առաջնորդ Նիկոս Անդրուլակիսը։ Նա հավաքել է ձայների 12%-ը, 41 մանդատ խորհրդարանում։
Հիշեցնենք, որ Հունաստանում խորհրդարանական ընտրությունները կայացել են կիրակի օրը՝ մայիսի 21-ին։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...