ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոսկվա-Թբիլիսի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վրաստանում. ցուցարարներին ձերբակալում են
Մոսկվա-Թբիլիսի ինքնաթիռը վայրէջք է կատարել Վրաստանում: 4 տարվա մեջ առաջին ուղիղ չվերթը ցուցարարները դիմավորում են «Դուք այստեղ ողջունված չեք» և «Ռուսական ինքնաթիռ, գնացեք դեպի ***» պաստառներով։
Տեղի ոստիկանությունն առանց բացատրության փակել է Շոթա Ռուսթավելու անվան օդանավակայանի սրահը։ Հաղորդվում է, որ տարածքը շրջափակված է: Նշվում է, որ Թբիլիսիի օդանավակայանի մոտ ոստիկանները սկսել են ձերբակալել ցուցարարներին։
Վրաստանի նախագահը օդային երթեւեկության վերականգնումից հետո առաջին ինքնաթիռի Մոսկվայից ժամանումը Թբիլիսի անվանել է անցանկալի թռիչք։
Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չեղարկել է ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան թռիչքների արգելքը և Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։