ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լարված իրավիճակ է. զոհվածների ծնողները փողոց են փակել
Զոհված զինծառայողների ծնողները փակել են Արշակունյաց պողոտան: Այստեղ են նաեւ ԱԺ ընդդիմադիր պատգամավորներ:
Նշենք, որ Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանն այսօր՝ մայիսի 19-ին, քննում է 44-օրյա պատերազմում զոհված Ժորա Մարտիրոսյանի մայրիկին՝ Գայանե Մարտիրոսյանին կալանավորելու միջնորդությունը։ Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով և ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։
Հիշեցնենք, որ մայիսի 17-ին տեղեկություն էր տարածվել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ տղեկատվության` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:
Մանրամասները` տեսանյութում: