Հայաստանի արագ վերազինումը նոր սպառնալիքներ է ստեղծում. Ալիև
«Այսօր Հայաստանում ռևանշիստական ուժեր են բռնկվում, շարունակվում են տարածքային նկրտումները մեր երկրի նկատմամբ: Հայաստանի արագ վերազինումը նոր սպառնալիքներ է ստեղծում: Եթե Հայաստանն իսկապես խաղաղություն է ուզում Ադրբեջանի հետ, ապա ինչու է 100 միլիոնավոր դոլարի զենք գնում: Այդ քաղաքականությունը կարող է տարածաշրջանի համար նոր սպառնալիքների հանգեցնել»,-նման հայտարարություն արել է Բաքվի բռնապետ Իլհամ Ալիևը Ադրբեջանում Հնդկաստանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման ժամանակ: Թելեգրամյան իր ալիքում հայտնում է ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը։
«Նույն ինքը Ալիևը բազմիցս հայտարարել է, որ հսկայական գումարներ է ծախսում ադրբեջանական բանակի հզորացման վրա:
Հարց՝ եթե Ադրբեջանը խաղաղություն է ուզում, ապա ինչու՞ են նման միջոցներ հատկացվում բանակին, ինչու՞ է օկուպացված Քարվաճառը դառնում պլացդարմ ՀՀ–ի դեմ հնարավոր գործողությունների համար: Պատասխան՝ որքան էլ Փաշինյանը խոստանա Արցախը ճանաչել Ադրբեջանի մաս, դա քիչ է Ադրբեջանի համար, նրանք ուզում են ավելին, դրա համար էլ պատրաստվում են պատերազմի ՀՀ–ի դեմ և այդ ֆոնին ցանկանում, որ այստեղ չլինի զինված բանակ ու կազմակերպված դիմադրություն»,-գրել է Հայրապետյանը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով կայացել են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա...
Մոսկվայում ընթանում է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը
Մոսկվայում ընթանում է Միրզոյան– Բայրամով երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այժմ մե...
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, նախատեսված են...
Որոշել եմ ընդառաջ քայլ անել․ Արցախի նախագահը գրառում է կատարել
«Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունե...