G7-ի առաջնորդները խոստացել են Ռուսաստանի դեմ նոր ֆինանսատնտեսական պատժամիջոցներ կիրառել
«Մեծ յոթնյակի» (G7) առաջնորդները խոստացել են նոր ֆինանսատնտեսական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ, որպեսզի այն «հյուծվի» արևմտյան տեխնոլոգիաներին հասանելիության բացակայության պատճառով։ Այս մասին ասվում է G7-ի առաջնորդների համատեղ հայտարարությունում, տեղեկացնում է golosameriki.com-ը։
Միևնույն ժամանակ նրանք կոչ են արել Մոսկվային վերջ տալ «Ուկրաինայում անօրինական, անհիմն և չհրահրված ագրեսիվ պատերազմին»։
Նշվում է, որ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի, Կանադայի և Ճապոնիայի առաջնորդները ուրբաթ հանդիպել են Ճապոնիայի Հիրոշիմա քաղաքում՝ համակարգելու իրենց քաղաքականությունը ուկրաինական հակամարտության շուրջ:
Համատեղ հայտարարության մեջ «Մեծ յոթնյակի» անդամները վերահաստատել են «անհրաժեշտության դեպքում Ուկրաինային անհրաժեշտ ֆինանսական, հումանիտար, ռազմական և դիվանագիտական օգնություն տրամադրելու հանձնառությունը»:
«Մենք ներդնում ենք նոր պատժամիջոցներ և միջոցներ, որոնք կմեծացնեն ծախսերը Ռուսաստանի և նրանց համար, ովքեր աջակցում են նրա պատերազմական ջանքերին», - ասվում է հայտարարության մեջ:
G7-ի անդամները նաև նշել են, որ կշարունակեն սահմանափակել Ռուսաստանի հասանելիությունը իրենց երկրների տնտեսություններ։
«Մենք Ռուսաստանին կզրկենք G7 երկրների տեխնոլոգիաներից, արդյունաբերական սարքավորումներից և ծառայություններից, որոնք աջակցում են նրա պատերազմական մեքենային: Մենք կշարունակենք կանխել Ռուսաստանի դեմ մեր միջոցներից խուսափումն ու դրանց շրջանցումը», - ասվում է հայտարարությունում:
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...