Երեւանի կոնյակի գործարանը չի դադարեցրել արտահանումը Ռուսաստան. Mediamax

Երեւանի կոնյակի գործարանում Մեդիամաքսի աղբյուրները հայտնել են, որ մամուլում տեղ գտած շահարկումներն առ այն, որ Երեւանի կոնյակի գործարանը դադարեցնում է ARARAT կոնյակների արտահանումը դեպի Ռուսաստան, չեն համապատասխանում իրականությանը։ Սյս մասին գրում է mediamax-ը: 

 

«Երեւանի կոնյակի գործարանը շարունակում է աշխատել կանոնավոր ռեժիմով՝ բոլոր երկրներում կատարելով իր բոլոր պարտավորությունները բոլոր գործընկերների եւ հազարավոր հայ խաղողագործների առջեւ, հայտնել են աղբյուրները:

 

Ավելի վաղ Պեռնո Ռիկար խմբի կողմից ընդունված որոշումը Ռուսաստանում գործունեության դադարեցման վերաբերյալ նշանակում է, որ PR Rouss կազմակերպությունը, որն այսօրվա դրությամբ հանդիսանում է ARARAT-ի գործընկերը Ռուսաստանի Դաշնության տարածքում, կամփոփի իր գործունեությունը մոտակա ամիսների ընթացքում։ Այնուամենայնիվ, Երեւանի կոնյակի գործարանը հանձնառու է ապոհովել իր ապրանքների անխափան հասանելիությունն ամենուր»։

Քաղաքականություն