44-օրյա պատերազմի մասնակիցը իր հետ բերված զենք-զինամթերքը պահել է Կորեայի ձորում
ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ու ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանը Ոստիկանության կոլեգիայի նիստերի ժամանակ ոստիկանության ծառայողներին հանձնարարել են, որ Ոստիկանությունը ակտիվ պայքար տանի ազգաբնակչության հետ, որպեսզի քաղաքացիներն իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնեն իրավապահներին։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Երեկ՝ մայիսի 18-ին, ժամը 23․00-ի սահմաններում, անհայտ քաղաքացին ահազանգել է Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն և հայտնել, որ ինքը արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, և իր հետ բերված զենք-զինամթերքը թողել է Կորեայի ձորի կամրջից 100 մետր հեռու գտնվող աղբատարի մոտ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը և ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները։
Ոստիկաններն ու պարեկները նշված վայրում հայտնաբերել են 1 հատ ինքնաձիգ, 3 հատ պահեստատուփ, 6 հատ նռնակ, 1 հատ ավտոմատի խզակոթ, 3 հատ կցորդիչ, 2 հատ ականանետ և 3 հատ պոլիէթիլենային տոպրակով լցված տարբեր տրամաչափի փամփուշտներ։
Դեպքի փաստով Ոստիկանության Արաբկիրի բաժնում նախապատրաստվել են նյութեր և դրանք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ։
Նմանատիպ հոդվածներ
7,7 մագնիտուդով երկրաշարժ Խաղաղ օվկիանոսում․ ցունամիի սպառնալիք է հայտարարվել
Այսօր՝ մայիսի 19-ին առավոտյան 7,7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Նոր Կալեդոնիայի ափերի մոտ, առկա է ցունամիի սպառնա...
ՄԻԵԴ-ը Ադրբեջանին ժամանակ է տվել 2 հայ զինծառայողների մասին տեղեկություն հայտնելու համար
ՀՀ կառավարության կողմից ավելի վաղ ներկայացված դիմումի հիման վրա Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կայացրել է որոշու...
Ո՞րն է եղել մանկապարտեզում երեխաների թունավորման պատճառը․ պարզվում են դեպքի հանգամանքները
Արտաշատում տասնյակից ավելի երեխաների առերևույթ սննդային թունավորման դեպքի առթիվ վարույթ է նախաձեռնվել, պարզվում են հանգա...
ԱՄՆ-ում 2022-ին գրանցվել է թմրանյութերի գերդոզավորումից մահացության 110 000 դեպք
ԱՄՆ-ում 2022 թվականին ավելացել են թմրանյութերի գերդոզավորումից մահացության դեպքերը։ Այս մասին հայտնում է golosameri...