18+ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Հայհոյանքներ, վիրավորանքներ. քաշքշուկ` ոստիկանների և քաղաքացիների միջև

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրի առջև հավաքված զոհված զինծառայողների ծնողների և ոստիկանների միջև քաշքշուկ է սկսվել:   

 

Նշենք, որ զոհված զինծառայողների ծնողները  փակել էին փողոցը, սակայն ժամեր անց ժամանակավորապես բացել են այն, և վերադարձել դատարանի բակ։ Նրանք հայտարարեցին, որ սա հետ քայլ չէ, ակցիան լինելու է շարունակական, սակայն այս պահին ճանապարհը բացում են և վերադառնում դատարանի բակ երթևեկությանը չխոչընդոտելու համար։

 

Հիշեցնենք, որ տեղեկություն էր տարածվել, թե «Որդիների կանչ» ՀԿ–ի անդամները փորձել են առեւանգել վարչապետի որդուն։ Ըստ տեղեկատվության` զոհված զինծառայողների ծնողները ստիպել են Աշոտ Փաշինյանին նստել իրենց մեքենան, սակայն նրան հաջողվել է դուրս նետվել մի պահ կանգ առած մեքենայից, ինչի հետեւանքով նրան վրաերթի է ենթարկել նույն կազմակերպության անդամների հետեւից ընթացող մեքենան:

 

Աշոտ Փաշինյանը դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել: Քննչական կոմիտեում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ մարդուն առեւանգելու հոդվածով, ձերբակալվել է Գայանե Մարտիրոսյանը։ Տիկին Գայանեն անժամկետ հացադուլ է հայտարարել։

 

Մանրամասները` տեսանյութում: 

 

Քաղաքականություն