Ուկրաինական զորքերի հակահարձակումը կսկսվի «հաշված օրեր անց». Պորոշենկո

Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն պնդում է, որ ուկրաինական զորքերի հակահարձակումը կսկսվի «հաշված օրեր անց»։ Համապատասխան հայտարարությունը նա արել է հինգշաբթի օրը իսպանական El Mundo թերթին հետ զրույցում։

 

Պետության նախկին ղեկավարի խոսքով, ուկրաինական հարձակումը ստիպված չի լինի սպասել «ամիսներ կամ շաբաթներ, այն կսկսվի ցանկացած օր»: «Մենք պատրաստվում ենք գրոհել տարբեր կետերում»,- ասել է Պորոշենկոն։

 

«Եվրոպան Ուկրաինային համարում է իր անվտանգության ամենակարևոր տարրը»,- կարծում է նա։

Ուկրաինական զորքերի հնարավոր հակահարձակման թեման մի քանի ամիս է, ինչ քննարկվում է ԶԼՄ-ներում, տարբեր ժամկետներ են նշվում։ ՌԴ 

 

ԱԳՆ-ն ավելի վաղ հայտարարել էր, որ ուկրաինական առաջիկա հակահարձակման մասին արևմտյան երկրների բացահայտ շահարկումները հաստատում են հակամարտության մեջ նրանց անմիջական մասնակցությունը։

 

Ապրիլի վերջին Ուկրաինայի պաշտպանության նախարար Ալեքսի Ռեզնիկովը հայտարարել էր, որ ուկրաինական բանակը գլոբալ առումով պատրաստ է հակահարձակման։

Քաղաքականություն