Հանդիպման վայրը՝ դատարան. Մանե Թանդիլյան գրառում է կատարել
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան գրառմամբ անդրադարձել է «Ապրելու երկիր» կուսակցության հայցին, որն ընդդեմ կառավարության ներկայացվել էր վարչական դատարան․
«Ինչպես և կարելի էր կանխատեսել մեր հայտարարություններից՝ հանդիպման վայրը՝ դատարան։ Կառավարությանը բնորոշ վարքագիծը՝ անգործությունը, բացի մեր ժողովրդի գնահատականից, կարժանանա նաև իրավական գնահատականի։
Հայաստանը դառնալու՛ է իրավական երկիր, որտեղ օրենսդրական դրույթները կիրառվում են օրենքին համապատասխան, այլ ոչ թե՝ ըստ իշխանությունների քաղաքական նպատակահարմարության»,-գրել է Թանդիլյանը։
Հիեցնենք, որ երեկ «Ապրելու երկիր» կուսակցությունն ընդդեմ ՀՀ կառավարության հայցադիմում է ներկայացրել ՀՀ վարչական դատարան կառավարության՝ Երևան համայնքի ավագանու լիազորությունների ժամկետը չկրճատելու և ավագանու արտահերթ ընտրություններ չնշանակելու անգործությունը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջի մասին:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել
Մայիսի 19-ին Մոսկվայում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հրավերով կայացել են բանակցություններ ՀՀ արտաքին գործերի նախարար Արա...
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, նախատեսված են...
Մոսկվայում ընթանում է Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպումը
Մոսկվայում ընթանում է Միրզոյան– Բայրամով երկկողմ հանդիպումը։ Այս մասին հայտնում է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։ «Այժմ մե...
Որոշել եմ ընդառաջ քայլ անել․ Արցախի նախագահը գրառում է կատարել
«Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունե...