ԱՄՆ նախկին պետքարտուղարի կարծիքով Ղրիմը կմնա ՌԴ վերահսկողության տակ
ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի կարծիքով` ռուս-ուկրաինական պատերազմը կավարտվի մոտավորապես մինչև 2022 թվականի փետրվարի 24-ը եղած սահմաններով․Ղրիմը կմնա Ռուսաստանի Դաշնության վերահսկողության տակ։
Ըստ նրա՝ Ուկրաինան պետք է ներառվի ՆԱՏՕ-ի կազմում, քանի որ այն դառնում է ամենալավ սպառազինություն ունեցող, սակայն ամենաքիչ փորձառու ղեկավարությամբ երկիրը Եվրոպայում: Նա այս մասին ասել է The Economist-ին տված հարցազրույցում։
Քիսինջերը ենթադրել է, որ եթե ռազմական գործողություններն ավարտվեն ոչ հօգուտ Մոսկվայի, ապա աշխարհը կստանա «դժգոհ Ռուսաստան, նաև դժգոհ Ուկրաինա։
«Հետևաբար, հանուն եվրոպական անվտանգության, ավելի լավ է Ուկրաինան լինի ՆԱՏՕ-ում, որտեղ նա չի կարող ազգային մակարդակով որոշումներ կայացնել տարածքային պահանջների վերաբերյալ»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանը հակադարձել է Ալիևին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԵԱՏՄ բարձրագույն խորհրդի ընդլայնված նիստին հակադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին։ ...
Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրության քվեարկությանը ԱԺ 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել
ՀՀ Ազգային ժողովի 107 պատգամավորներից ոչ ոք չէր մասնակցել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի ընտրությանը, ԲԴԽ...
Մենք դրական ենք գնահատում Հայաստանի վերջին հայտարարությունները․ Չավուշօղլու
Անկարան պատրաստ է դրական քայլերի Երևանի հետ հարաբերություններում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստո...
Դավիթ Տոնոյանը պատմել է, թե ինչ է եղել 2020թ․ նոյեմբերի 9-ին
ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հայտարարություն է տարածել, որում, մասնավորապես, ասված է․ «ՀՀ վարչապե...