«Հայաստանն ավելի կայուն իրավիճակ կունենար՝ տեղակայելով ՀԱՊԿ դիտորդական առաքելությունը». Լավրով
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը «Ցարգրադ» հեռուստաալիքին տված հարցազրույցում անդրադարձել է Հայաստանում տիրող իրավիճակին:
«Երևանն, ստորագրելով ՀԱՊԿ դիտորդական առաքելության տեղակայման մասին փաստաթուղթը, ավելի կայուն իրավիճակ կունենար»- ասել է Լավրովը, ապա հավելել.
«2022թ․ աշնանը Երևանում կայանալիք ՀԱՊԿ գագաթաժողովի համար փաստաթուղթ էր պատրաստվել Հայաստանի տարածքում Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության դիտորդական առաքելություն տեղակայելու մասին՝ մեր հայ դաշնակիցների խնդրանքին համապատասխան»:
«Եթե Երևանը հաստատեր արդեն համաձայնեցվածը և պատրաստ լիներ ստորագրմանն ու դրա՝ ուժի մեջ մտնելուն, համոզված եմ, որ Հայաստանը կշահեր և ավելի կայուն իրավիճակ կստանար»։
ՌԴ ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ փաստաթուղթը լիովին համաձայնեցվել է արտգործնախարարների մակարդակով․
«Այնուհետ, վերջին պահին, հենց գագաթաժողովում հայ ընկերները խնդրեցին հետաձգել դրա ընդունումը, և մինչ այժմ այն մնում է թղթային և չի կարող իրականացվել»։
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում լրագրողներին ասել էր, որ Հայաստանը պատրաստ է հյուրընկալել ՀԱՊԿ առաքելությունը, սակայն քննարկումներն այս ուղղությամբ շարունակվում են։
Նմանատիպ հոդվածներ
Միլիոնավոր դոլարներ ենք վճարել, սակայն Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն. փոխնախարար
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը ասել է՝ Հայաստանը Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն, ինչի...
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, նախատեսված են...
Որոշել եմ ընդառաջ քայլ անել․ Արցախի նախագահը գրառում է կատարել
«Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունե...
Ներկայացրել եմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը. ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի անդամներին Բրյուսելում ներկայացրել է...