Հասարակություն

Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղից 22 անձ հայտնվել են մեղադրյալի աթոռին. «Հրապարակ»

Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղից 22 անձ հայտնվել են մեղադրյալի աթոռին. «Հրապարակ»

Ճարտարագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղից 22 անձ հայտնվել են մեղադրյալի աթոռին կաշառք տալու ու վերցնելու համար։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը: 

 

Ըստ նախաքննության՝ 2 տարի առաջ՝ փետրվարից մինչև հունիս,  ստուգարքների, քննությունների ու դիպլոմային աշխատանքների գնահատականներ նշանակելու համար դասախոսները պահանջել և ուսանողներից ստացել են մինչեւ 100 հազար դրամի չափով կաշառք: 

 

Մեղադրյալները մեղքը չեն ընդունում, ըստ փաստաբանի` նրանցից նախաքննական մարմինը ճնշումների միջոցով փորձում է ցուցմունքներ կորզել:

 

 Ուսանողներից մեկը թղթակցին ասել է. 

 

«Գործ են հարուցել ինչ-որ մեկի ձայնագրությունների հիման վրա, որից չի էլ հասկացվում, թե ով ում ինչ է ասում։ Նույնիսկ կոնկրետ գումարի անուն չեն տալիս, ու հիմա, պատկերացնո՞ւմ եք՝ էսքան մարդու քաշել են մի պատմության մեջ: Չնայած որ չափահաս ենք, մեր ծնողներին են տանում-բերում, թե գումարը դուք եք տվել»: 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250