Կրեմլը պատրաստվում է Պրիգոժինին դավաճան հայտարարել. ISW
Կրեմլը, ամենայն հավանականությամբ, մեխանիզմներ է պատրաստում «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության սեփականատեր Եվգենի Պրիգոժինին ապագայում դավաճան ճանաչելու համար։ Այնուամենայնիվ, դա, հավանաբար, շուտ տեղի չի ունենա: Այս մասին հայտնում է РБК-Ուկրաինան՝ հղում անելով Պատերազմի ուսումնասիրման ինստիտուտին (ISW):
Վերլուծաբանները մեկնաբանել են The Washington Post-ի հետ կապված իրավիճակը՝ Պրիգոժինի՝ ուկրաինական հետախուզության հետ կապ հաստատելու և Բախմուտի նկատմամբ վերահսկողության դիմաց ռուս զինվորականների դիրքերի մասին տեղեկություններ փոխանակելու ենթադրյալ փորձերի մասին։ ISW-ն կարծում է, որ այս կերպ Պրիգոժինը շարունակում է իր կռիվը Ռուսաստանի պաշտպանության նախարարության, բայց ոչ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինի հետ։ Վերլուծաբանները նշել են, որ Կրեմլը կարող էր տեղյակ լինել ուկրաինական կողմի հետ Պրիգոժինի պոտենցիալ շփումների մասին, ուստի իրենց չի զարմացրել The Washington Post-ի հրապարակումը։
Խոսքը նաև այն մասին է, որ Կրեմլը մեխանիզմներ է պատրաստում Պրիգոժինին որպես դավաճանի վարկաբեկելու համար։ «Կրեմլի անանուն աղբյուրները հայտնել են, որ ՌԴ նախագահի վարչակազմը տեղեկատվական օպերացիա է նախապատրաստում Պրիգոժինին հրապարակայնորեն վարկաբեկելու համար, սակայն նշել է, որ Կրեմլը դժվար թե սպառնա նրան, քանի դեռ Վագների ուժերը գտնվում են առաջնագծում: Պրիգոժինը ղեկավարում է «Վագներ»-ի ուժերը Դոնբասում, և նրա հեռացումը կխախտի Բախմուտում ռուսների դիրքերը, և Պուտինը դժվար թե նման ռիսկի դիմի»,- նշել է ISW-ն:
Բացի այդ, Կրեմլը չի կարող Պրիգոժինին պարզապես հեռացնել պաշտոնից, քանի որ «Վագներ» խումբը մասնավոր ընկերություն է, և նրա սեփականության իրավունքը փոխելու միակ ճանապարհը վարձկաններին վերահսկողության տակ առնելն է։ Պրիգոժինին դուրս մղելու համար, րեմլը պետք է ուղղակի վերահսկողություն ստանձնի վարձկանների խմբի վրա, որոնցից Պուտինը փորձում է պաշտոնական հեռավորություն պահպանել:
Հիշեցնենք, որ ըստ «The Washington Post»-ի Պրիգոժինն առաջարկել է Ուկրաինային հեռանալ Բախմուտից՝ ռուսական զորքերի դիրքերը բացահայտելու դիմաց։