Ինչպե՞ս են արձագանքել Կիևը, Կրեմլը և Պրիգոժինը Washington Post-ի հրապարակմանը
"Վագներ" -ի ղեկավար Եվգենի Պրիգոժինը և ուկրաինական հետախուզությունը մեկնաբանել են Washington Post-ի հրապարակումը, ըստ որի Պրիգոժինը, առաջարկել է ռուսական կանոնավոր զորքերի դիրքերը հանձնել Ուկրաինային, բայց պայմանով, որ Ուկրաինայի զինված ուժերը դուրս կգան Բախմութից և թույլ կտան նրա վարձկաններին գրավել քաղաքը: Երկու կողմերն էլ հերքել են տեղեկությունը
Պրիգոժինը, սկզբում հեգնանքով է մեկնաբանել Washington Post-ի հոդվածը։
«Իհարկե, ես կարող եմ հաստատել այս տեղեկությունը: Մենք ընդհանրապես ոչինչ չունենք թաքցնելու օտարերկրյա հետախուզական ծառայություններից»,- ասել է նա։
Ավելի ուշ, երկար աուդիո մեկնաբանությունում Վագների ղեկավարը WP-ի հայտարարությունները անվանեց շահարկումներ։
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հրաժարվել է մեկնաբանել լուրերն այն մասին, թե իբր Եվգենի Պրիգոժինը ուկրաինական կողմին տվյալներ է առաջարկել ռուսական զորքերի դիրքերի վերաբերյալ։
«Սա ռազմական հետախուզության հարց է», - ասել է Զելենսկին: «Ուզու՞մ եք, որ ես դատապարտվեմ դավաճանության համար: Եվ հետևաբար, շատ հետաքրքիր է, եթե ինչ-որ մեկն ասի, որ դուք փաստաթղթեր ունեք, կամ եթե մեր կառավարությունից որևէ մեկը խոսի մեր հետախուզության գործունեության մասին: Ուզում եմ ձեզ հարցնել՝ Ուկրաինայի ո՞ր աղբյուրների հետ եք կապվում, ո՞վ է խոսում մեր հետախուզության գործունեության մասին, սա մեր երկրում ամենածանր հանցագործությունն է»։
Նմանատիպ հոդվածներ
Զինծառայող է զոհվել. ՊՆ
Մայիսի 17-ին Սոթքի հատվածում հայկական դիրքի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ բացած կրակի հետևանքով կյանքի հետ անհամատեղելի հրազ...
Ադրբեջանցիները ականանետ են կիրառում Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
Ժամը 19:40-ի դրությամբ Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը Կութի հատվածում տեղակայված հայկական դիրքերի...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը․ ՊՆ
Ժամը 19:10-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Կութի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով ականանետ: ՀՀ...
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային միջոց․ ՊՆ
Ժամը 18:25-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Նորաբակի ուղղությամբ խախտել են հրադադարը՝ կիրառելով հրետանային...