Եվրամիությունը ցավում է, որ Թբիլիսին որոշել է վերսկսել ավիահաղորդակցությունը ՌԴ-ի հետ
Եվրամիությունը ցավում է, որ Թբիլիսին որոշել է վերսկսել ավիահաղորդակցությունը Ռուսաստանի հետ։ Բրյուսելում արդեն ակնարկել են նման գործողությունները «մտահոգություն են առաջացնում Վրաստանի եվրոպական ուղու համար», Եվրամիության անդամակցությունը նրանց մոտ ապագայում չի սպասվում։ Մինչդեռ Georgian Airways ավիաընկերությունը հայտարարել է մայիսի 20-ից Մոսկվա չվերթների մասին։ Վրացական ավիափոխադրողի օդանավերը Ռուսաստանի մայրաքաղաք կթռչեն շաբաթական 7 անգամ։
Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ից չեղարկել է Վրաստանի հետ այցագրային ռեժիմը, ինչպես նաև վերացրել է ռուսական ավիաընկերությունների համար դեպի Վրաստան ուղիղ չվերթների արգելքը։ ՌԴ-ի տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ավիաընկերությունները պատրաստվում են վերսկսել թռիչքները դեպի Վրաստան, պլանավորվում է ամեն շաբաթ Մոսկվայից Թբիլիսի և հակառակ ուղղությամբ 7 ուղիղ չվերթ իրականացնել հայրենական ինքնաթիռներով։
Նմանատիպ հոդվածներ
Միլիոնավոր դոլարներ ենք վճարել, սակայն Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն. փոխնախարար
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը ասել է՝ Հայաստանը Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն, ինչի...
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, ՌԴ-ի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում
Մայիսի 19-ին Մոսկվայում տեղի կունենա Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը, նախատեսված են...
Որոշել եմ ընդառաջ քայլ անել․ Արցախի նախագահը գրառում է կատարել
«Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունե...
Ներկայացրել եմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը. ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի անդամներին Բրյուսելում ներկայացրել է...