ԱՄՆ-ն անհանգստացած կլինի, եթե Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթեր սկսվեն
Պետդեպարտամենտը հայտարարել է, որ Ռուսաստանի և Վրաստանի միջև օդային հաղորդակցության վերականգնումը կդառնա ԱՄՆ-ի և արևմտյան այլ երկրների աճող անհանգստության առարկա։
«Եթե Վրաստանի և Ռուսաստանի միջև ուղիղ ավիաչվերթներ սկսվեն, դա աճող մտահոգություն կդառնա ոչ միայն Միացյալ Նահանգների, այլև արևմտյան այլ երկրների համար», - ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մայիսի 15-ից չեղարկել է Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։
Մոսկվան բացատրել է, որ ընդունված որոշումները համահունչ են Ռուսաստանի սկզբունքային մոտեցմանը` հետևողականորեն հեշտացնելու ռուսների և վրացիների միջև հաղորդակցության և շփումների պայմանները, չնայած դիվանագիտական հարաբերությունների բացակայությանը:
Վրացական Georgian Airways ավիաընկերությունը Ռուսաստան թռչելու թույլտվություն է ստացել և մայիսի 20-ից կսկսի թռիչքներն այնտեղ։
Ռուսական Azimuth ավիաընկերությունը նախատեսում է մայիսի 19-ից թռիչքներ իրականացնել Մոսկվայից Թբիլիսի, թռիչքները կիրականացվեն ներքին արտադրության ինքնաթիռներով։
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ-ն Ադրբեջանին մեղադրում է Լեռնային Ղարաբաղում հայկական հոգևոր ժառանգությունը ոչնչացնելու մեջ
ԱՄՆ պետդեպարտամենտը հրապարակել է ԱՄՆ Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) 2022 թվականի կրոնական ազատությ...
Շառլ Միշելը Ադրբեջանի տարածքը սխալ է նշել, այն ուղղվել է․ Լեյթս
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի մեկնաբանությունում, որն արվել էր մամուլի համար, սխալ կար։ Այս մասին հայտնել է Եվրոպ...
Առաջիկա շաբաթներին ևս մի քանի կալանավորվածներ ազատ կարձակվեն
Մարդասիրական հարցերի շուրջ ըմբռնում է ձեռք բերվել, որ ավելի շատ կալանավորված անձինք ազատ կարձակվեն առաջիկա շաբաթների ընթ...
Էրդողան՝ 49,34%, Քըլըչդարօղլու՝ 45%․ Թուրքիայում կլինի ընտրությունների երկրորդ փուլ
TRT Haber հեռուստաալիքի տվյալներով՝ քվեաթերթիկների 99,99%-ի հաշվարկից հետո Թուրքիայի գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդ...