Զելենսկին ժամանեց Լոնդոն
Զելենսկին այսօր ժամանել է Լոնդոն և հանդիպել Մեծ Բրիտանիայի վարչապետ Ռիշի Սունակի հետ։
Ավելի վաղ Զելենսկին Ֆրանսիայում էր։ Նա և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել են հակառուսական պատժամիջոցների խստացման, ինչպես նաև նախկինում սահմանված սահմանափակումների պահպանման նկատմամբ ավելի խիստ վերահսկողության ապահովման անհրաժեշտության մասին։ Այս մասին ասված է նախագահների համատեղ հայտարարության մեջ, որը Ելիսեյան պալատը հրապարակել է նրանց հանդիպումից հետո։
Ըստ հաղորդագրության` Ֆրանսիան ու Ուկրաինան համաձայն են ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցային ճնշումը մեծացնելու և դրանց արդյունավետ կյանքի կոչմանը հասնելու անհրաժեշտության հետ։ Կողմերը նաև համաձայնել են երրորդ երկրների միջոցով պատժամիջոցների շրջանցումը կանխելու ու զսպելու անհրաժեշտության հարցում։
Նմանատիպ հոդվածներ
Պատժամիջոցները ՀՀ կարմիր գիծն են և դա շատ հստակ ասում ենք Ռուսաստանին․ Փաշինյան
Ուկրաինայի իրադարձություններից հետո բեռնափոխադրումների լոգիստիկ շղթաները պատռվել են կամ չեն գործում։ Շատ ապրանքներ, որոն...
Պահանջում ենք Բաբայանին նշանակել պետական նախարարի պաշտոնում․ հայտարարություն
Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հավաքի մասնակիցների անունից հայտարարություն ընթերցվեց. «Խիստ մտահոգված լինելով Արցախո...
Բաքվից քննադատել են Հայաստանում Եվրամիության ներկայացուցչին
Բաքուն անընդունելի է համարում Եվրամիության դեսպանի միջամտությունն Ադրբեջանի ներքին գործերին: Այդ մասին մայիսի 15-ին հայտ...
ԱՄՆ-ից՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների, վերջին բանակցությունների մասին
ԱՄՆ-ն հավատացած է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններն առաջ գնալու կարևոր քայլեր են: Այս մասին ավանդական ճեպ...