«Անկլավների վերաբերյալ քննարկման մասին տեղյակ չեմ». ԱԳ փոխնախարար
Հայաստանի տարածքում գտնվող «ադրբեջանական անկլավների» վերադարձի մասին քննարկում չի ընթանում։ Այս մասին հայտարարել է ՀՀ փոխարտգործնախարար Պարույր Հովհաննիսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին։
«Անկլավների վերաբերյալ քննարկման մասին տեղյակ չեմ, նման քննարկումների մասին ընդհանրապես վերջին շրջանում ու նաև նախկինում, տեղեկություն չունեմ»:
Անդրադառնալով Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությանը՝ փոխնախարարը նշել է, որ հայ գերիների վերաբերյալ կան պայմանավորվածություններ, որոնք պետք է կատարվեն:
«Ինչ վերաբերում է տարածքային հարցերին, Միշելի ուղերձն այն էր, որ երկու երկրները պետք է երկուստեք ճանաչեն տարածքային ամբողջականությունը, այսինքն՝ սահմանները, որոնք գոյություն ունեին Սովետական միության փլուզման պահին, ինչը համապատասխանում է Ալմաթիի հայտարարությանը»,- ասել է Հովհաննիսյանը:
Նմանատիպ հոդվածներ
Որոշել եմ ընդառաջ քայլ անել․ Արցախի նախագահը գրառում է կատարել
«Այսօր Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի կողմից ինձ է փոխանցվել Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունե...
Ներկայացրել եմ Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված անվտանգային իրավիճակը. ԱԽ քարտուղար
ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ՆԱՏՕ-ի Մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի անդամներին Բրյուսելում ներկայացրել է...
Միլիոնավոր դոլարներ ենք վճարել, սակայն Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն. փոխնախարար
ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Մնացական Սաֆարյանը ասել է՝ Հայաստանը Ռուսաստանից չի ստացել անհրաժեշտ սպառազինություն, ինչի...
Մարուքյանի պատասխանը` Վեդանտ Պատելի մեկնաբանությանը
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղարությա...