ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Էրդողանի կողմնակիցները դուրս են եկել Ստամբուլի փողոցներ՝ նրա պարտության մասին Ստամբուլի քաղաքապետի հայտարարությունից հետո
Ռեջեփ Թայիփ Էրդողանի կողմնակիցները դուրս են եկել Ստամբուլի փողոցներ՝ աջակցելու Թուրքիայի գործող նախագահին։
Ավելի վաղ Ստամբուլի քաղաքապետ Էքրեմ Իմամօղլուն հայտարարել է, որ Թուրքիայում կիրակի կայացած նախագահական ընտրությունների ներկայիս արդյունքները ցույց են տալիս, որ հաղթելու է ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն։ Ա
«Մեր ունեցած տվյալների համաձայն՝ Քըլըչդարօղլուն հավաքում է ձայների 53,87 տոկոսը և հաղթում ընտրություններում»,- ասել է Իմամօղլուն։
Նա ընդգծել է, որ անհրաժեշտ է անտեսել պաշտոնական Անատոլիական գործակալության ընտրությունների մասին տեղեկատվությունը, որը, ինչպես ասել է Իմամօղլուն, «թաքցնում է դրանք և խեղաթյուրում»։
Հիշեցնենք, որ Թուրքիայի ԿԸՀ-ի վերջին տվյալներով՝ քվեատուփերի 50%-ի տվյալները մշակելուց հետո Էրդողանը հավաքում է ձայների 52,1%-ը, նրա ընդդիմադիր մրցակից Քեմալ Քըլըչդարօղլուն՝ 41,9%-ը։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանն արդեն Մոսկվայում է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով աշխատանքային այցով ժամանել է Մոսկվա: «Վնուկովո-2» օդանավակ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում․ դա է մեր ժողովրդի կամքը․ Արցախի նախագահ
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ուղերձ է հղել առկա արտաքին ու ներքին մարտահրավերների վերաբերյալ. «Սի...
Շառլ Միշելը Ադրբեջանի տարածքը սխալ է նշել, այն ուղղվել է․ Լեյթս
Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի մեկնաբանությունում, որն արվել էր մամուլի համար, սխալ կար։ Այս մասին հայտնել է Եվրոպ...
Ինչ է քննարկվել 4 ժամ տևած եռակողմ հանդիպմանը․ Շառլ Միշելը մանրամասներ է հայտնել
Փաշինյան-Միշել-Ալիև եռակողմ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հ...