Երաժիշտ Միհրան Աղաջանյանը կլքի Պերմի օպերայի գլխավոր դիրիժորի պաշտոնը

Պերմի օպերայի և բալետի թատրոնի գլխավոր դիրիժոր Միhրան Աղաջանյանը հայտարարել է ղեկավարության հետ ունեցած խնդիրների պատճառով պաշտոնը լքելու մտադրության մասին։ Այդ մասին գրում է Newsko.ru-ն։ 

«Կան այնպիսիք, որոնք, իմ կարծիքով, վնասում են ստեղծագործական գործընթացին։ Ես տարբեր տեսակետներ ունեմ այս մարդկանց հետ թատրոնով զբաղվելու վերաբերյալ, և ինձ թվում է, որ մեր համագործակցությունը կարող է խնդրահարույց լինել»,- ասել է Աղաջանյանը։ 

Նա մանրամասնել է, որ գլխավոր դիրիժորի պաշտոնը կլքի 2023 թվականի հունիսի 14-ին։ Միաժամանակ արտիստն իր երախտագիտությունն է հայտնել հանրությանը և այն թիմին, որի հետ պետք է աշխատեր Պերմի օպերայի և բալետի թատրոնում։ 

«Շնորհակալ եմ իմ սիրելի երգիչներին, նվագակցողներին, պարողներին, իմ սիրելի երգչախմբին և, իհարկե, իմ սիրելի նվագախմբին նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար»,- եզրափակել է դիրիժորը.

Քաղաքականություն