Որոշ շրջանակներ ծանր են տարել Ստեփանակերտի հանրահավաքը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում Եռատոնին նվիրված հանրահավաքն Արցախի եւ Հայաստանի որոշ շրջանակներ ծանր են տարել։ Այն, ըստ էության, կազմակերպել էր Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը, ով պաշտոնից հեռացվեց Ադրբեջանի պահանջով եւ ՀՀ իշխանությունների համաձայնությամբ։
Արցախյան աղբյուրների հաշվարկով՝ հանրահավաքին 20-25 հազար մարդ է մասնակցել: Մինչդեռ Արցախը 150 օր շրջափակված է, գազի, վառելիքի խնդիրը կուլմինացիոն կետի է հասել, շրջաններից հնարավոր չի եղել մարդ բերել` հիմնականում ստեփանակերտցիներն են մասնակցել։
Ներկա են եղել նաեւ ԱՀ գործող եւ նախկին նախագահները` Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։ Հանրահավաքն ի ցույց է դրել վստահությունն առ Ռուբեն Վարդանյան, ինչը ծանր են տարել Արցախում ամբողջական իշխանության հավակնող պետնախարար
Գուրգեն Ներսիսյանը, Սամվել Բաբայանը, ում հավաքներին մաքսիմում 50-100 մարդ է հավաքվում, ինչպես նաեւ Նիկոլ Փաշինյանը։
Որոշ տեղեկություններով, Երեւանից անգամ հրահանգել են Արցախի Հանրայինին` ուղիղ չհեռարձակել հավաքը։ ՀՀ իշխանություններին անհանգստացնում է այն, որ Արցախում դիմադրության օջախ է ձեւավորվում Ռուբեն Վարդանյանի շուրջ»:
Նմանատիպ հոդվածներ
Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Վահե Ղազարյանին, բարձրաստիճան այլ պաշտոնյաների
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր մոտ է հրավիրել Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանին, ՆԳՆ գլխավոր քարտուղար Արա Ֆիդանյանին,...
Պուտինը Փաշինյանին օգնել է «ալկոգելով» ցողել ձեռքերը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին ներկա է գտնվել Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 78-րդ տարեդարձին նվիրված միջոցա...
Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ուղերձ է հղել մայիսի 9-ի առթիվ. «Սիրելի՛ ժողովուրդ, սիրելի՛ հայրենակիցներ, Շնորհավ...
Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզի մշակման հարցում․ Sputnik
Հայաստանն ու Թուրքիան չեն համագործակցում Անիի կամրջի էսքիզը մշակելու հարցում։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել ե...