Մոսկվայում Սիրիայի հարցով հանդիպումը կառուցողական էր․ Չավուշօղլու
Մոսկվայում Թուրքիայի, Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը կառուցողական էր։ Այս մասին գրել է РИА Новости-ն՝ հղում անելով Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուին։
«Հանդիպումը կառուցողական և արդյունավետ է անցել: Որպես գործընթացի կողմեր, մենք վերահաստատեցինք մեր հավատարմությունը Սիրիայի տարածքային ամբողջականությանը, կա միասնական մոտեցում ահաբեկչության դեմ պայքարում, ընդգծեցինք քաղաքական գործընթացի և հումանիտար հարցերի շուրջ համատեղ աշխատանքի կարևորությունը»,- ասել է Չավուշօղլուն լրագրողներին։
Նրա խոսքով՝ Անկարան հանդես է գալիս առանց նախապայմանների և բարի նպատակներով գործընթացը շարունակելու օգտին։
Նմանատիպ հոդվածներ
Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լրագրող Ջին Քերոլի բռնաբարության փորձի գործով
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը մեղավոր է ճանաչվել լրագրող Ջին Քերոլի բռնաբարության փորձի գործով։ Այս մասին հայտնում է...
Հայտնի է` երբ կհանդիպեն Փաշինյանը և Ալիևը
ԵՄ խորհուրդը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները մայիսի 14-ին կհանդիպեն Բրյուսելում։Ավելի վաղ Միացյալ նահ...
Վաշինգտոնում համաձայնեցվել են խաղաղության պայմանագրի որոշ դրույթներ. ԱՄՆ պետդեպ
Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակություններն անցած շաբաթ Վաշինգտոնում համաձայնեցրել են խաղաղության հնարավոր պայմանավորվածու...
Բրյուսելում մեկնարկել է Փաշինյան-Միշել հանդիպումը
Բրյուսելում մեկնարկել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հանդիպումը։ Ավելի վաղ հ...