Կրեմլից հիշեցրել են Հեյդար Ալիևի հետ Պուտինի ջերմ հարաբերությունների մասին
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բարձր է գնահատել Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի քաղաքական իմաստությունը և նրա տեսակետը, NEWS.ru-ին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը։ Նրա խոսքով, Ռուսաստանի ղեկավարը ջերմ հարաբերություններ է ունեցել Ալիեւի հետ, ում 100-ամյակը լրանում է այսօր։ «Նախագահ Պուտինը շատ ջերմ հարաբերություններ ուներ Հեյդար Ալիևի հետ։ Նա իսկապես շատ էր հարգում Ալիեւին։ Նրանք բազմիցս շփվել են։ Հենց այդ ժամանակ դրվեցին ռուս-ադրբեջանական ներկայիս երկկողմ հարաբերությունների ամուր հիմքերը։ Նախագահը շարունակում է նույն հարաբերությունները Իլհամ Հեյդարովիչի հետ։ Այն, ինչ հիմա ունենք, հիմքն արդեն դրված էր»,- նշել է Պեսկովը։
Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը ավելի վաղ «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել էր, որ Պուտինի ջանքերի շնորհիվ հնարավոր է եղել կասեցնել Բաքվի և Երևանի միջև հակամարտության սուր փուլը։ Նա ընդգծել է, որ կարգավորման հիմնական սկզբունքները ձեւակերպվել ու իրականացվել են բացառապես Ռուսաստանի միջնորդական առաքելության շնորհիվ։ Ըստ Գալուզինի՝ Ռուսաստանը հակամարտության ողջ ընթացքում փորձել է կոնկրետ գործնական ջանքեր գործադրել՝ ապաշրջափակելու տրանսպորտային և տնտեսական կապերը տարածաշրջանում, սահմանազատել երկրների միջև սահմանները, կապեր հաստատել հասարակական և խորհրդարանական գծերով, ինչպես նաև բանակցել խաղաղության պայմանագրի շուրջ։