Երևանի քաղաքապետարանը «Նեմեսիսի» արձանը քանդելու խնդիր և մտադրություն չունի. ԶԼՄ
Երևանի քաղաքապետարանը «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանը քանդելու մտադրություն չունի։ Այս թեմայով Sputnik Արմենիայի հետ զրույցում նշել է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։
Ապրիլի 29-ին հայտնի էր դարձել, որ Անկարան, առանց նախնական ծանուցման, չեղյալ է համարել Flyone Armenia-ին նախկինում տրված թույլտվությունը Թուրքիայի օդային տարածքով դեպի Եվրոպա թռիչքներ իրականացնելու համար՝ դա բացատրելով Երևանում «Նեմեսիս» գործողության հերոսների հուշարձանի բացմամբ։ Դրանից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է, թե Հայաստանը պետք է ապամոնտաժի Երևանում տեղադրված հուշարձանը։
«Երևանի քաղաքապետարանը «Նեմեսիսի» արձանը քանդելու խնդիր և մտադրություն չունի»,–ասաց Սարդարյանը։
Երևանի օղակաձև զբոսայգում «Նեմեսիս» գործողության հերոսներին նվիրված աղբյուր–հուշակոթողը տեղադրելու որոշումը կայացվել է 2021 թվականի սեպտեմբերի 14-ին։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման մասին, նշել էր` կայացվել է սխալ որոշում։
Մանրամասները` սկզբնաղբյուր կայքում:
Նմանատիպ հոդվածներ
Ժամը 09:30-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ իրավիճակը շարունակում է լարված մնալ
Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները շարունակում են կրակը հայկական դիրքերի ուղղությամբ: ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները ձե...
Նիկոլ Փաշինյանը մեկնում է Մոսկվա
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրավերով այսօր աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Վարչապետը ներ...
Շառլ Միշելը կիրակի կհյուրընկալի Նիկոլ Փաշինյանին և Ալիևին. Financial Times
Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները այս շաբաթավերջին կվերսկսեն խաղաղության շուրջ բանակցությունները Բրյուսելում: Ինչպես գրո...
Մարուքյանի պատասխանը` Վեդանտ Պատելի մեկնաբանությանը
Հայաստանի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան միկրոբլոգում արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար...