Քաղաքականություն Կարևոր

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՀՀ նախագահը մասնակցել է Չարլզ 3-րդի թագադրման արարողությանը

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. ՀՀ նախագահը մասնակցել է Չարլզ 3-րդի թագադրման արարողությանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը: Տեղեկությունը…

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության թագավոր Չարլզ Երրորդի թագադրության հանդիսավոր արարողությանը: Տեղեկությունը հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

 

Նախագահ Խաչատուրյանը մասնակցել է նաև Չարլզ Երրորդի անունից կազմակերպված ընդունելությանը և կարճ առանձնազրույցներ ունեցել թագավոր Չարլզ Երրորդի, ՄԹ վարչապետ Րիշի Սունակի, ՄԹ ԱԳ նախարար Ջեյմս Քլեվերլի հետ։

Հանրապետության նախագահը կարճատև զրույցներ է ունեցել նաև Էստոնիայի, Լիտվայի, Գերմանիայի, Իսրայելի, Թուրքմենստանի, Իրաքի, Լեհաստանի, Սլովենիայի նախագահների և Լիբանանի ու Եգիպտոսի վարչապետների հետ։

 

Հիշեցնենք՝ երեկ Լոնդոնում տեղի ունեցավ Չարլզ 3-րդի թագադրման արարողությունը։

 

[c78dea86cd11dc29a8d4269b16e34ddd.jpg]

 

[73ef53344ac81cd5c50584da3babafb7.jpg]

 

[2c3a8b5e51fb573b2fb1f4ee061c3d76.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250