Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Բլինքենի հետ. ի՞նչ են քննարկել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ: Զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանում հաստատված ռազմաքաղաքական և հումանիտար իրադրությանը:
Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական կողմի քայլերը միտված են Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտումներ իրականացնելու և Լեռնային Ղարաբաղն ամբողջությամբ հայաթափելու իր քաղաքականության հետևողական իրագործմանը։ Վարչապետը շեշտել է Ադրբեջանի կողմից տարածաշրջանային անվտանգությունը խարխլող գործողություններին միջազգային հանրության համարժեք արձագանքի կարևորությունը և գործուն քայլերի ձեռնարկումը՝ Արդարադատության միջազգային դատարանի վճռի անվերապահ կատարման ուղղությամբ:
Մտքեր են փոխանակվել նաև Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացի, այդ թվում՝ Վաշինգտոնում օրերս կայանալիք քննարկումների շուրջ։
Կողմերը կարևորել են տարածաշրջանում կայունության ու խաղաղության ապահովման ուղղությամբ հետևողական ջանքերը:
Անդրադարձ է կատարվել հումանիտար բնույթի այլ հարցերի:
Նմանատիպ հոդվածներ
ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Փաշինյան-Բլինքեն հեռախոսազրույցի մասին
ԱՄՆ պետքարտուղարությունը հաղորդագրություն է տարածել պետքարտուղար Էնթոնի Բլինկենի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազ...
«30 տարի անց Արցախը կրկին կանգնած է գոյաբանական նույն սպառնալիքի առաջ». ԱՀ ԱԳՆ
Արցախի ԱԳՆ-ն հայտարարություն է տարածել՝ «Օղակ» գործողության 32-րդ տարելիցի կապակցությամբ: Հաղորդագրության մեջ մասնավորապ...
ՌԴ ԱԳՆ հայտարարությունը՝ ուղղված Բաքվին և Երևանին
Մենք մեր լուրջ մտահոգությունն ենք հայտնում Լեռնային Ղարաբաղում, հայ-ադրբեջանական շփման գծում ռուսական խաղաղապահ կոնտինգե...
«Իրադրությունն իսկապես բարդ է». Պեսկովը՝ Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ տեղադրելու մասին
Ռուսաստանը շարունակում է միջնորդ լինել Ադրբեջանի և Հայաստանի միջև, սակայն իրավիճակը հեշտ չէ: Ընդ որում Բաքուն և Երևանը պ...