Երկրների 70 և ավելի տոկոսն ինքնուրույն չի կարող ապահովել իր անվտանգությունը. Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Չեխիայում հանդիպել է հայ համայնքի ներկայացուցիչների հետ։ Վարչապետը պատերազմին պատրաստ լինելու մասին հարցին ի պատասխան նշել է, թե ճիշտ չէ անվտանգության ոլորտին առնչվող նուրբ հարցերը քննարկել հրապարակային.
«Մենք պետք է խոսենք նրան մասին, թե ինչպես կարող ենք կառավարել իրադրությունը»։
Մյուս կողմից, ըստ վարչապետի, բանակները միշտ պետք է պատրաստ լինեն պատերազմի, և դա նույնիսկ երկրներում է, որոնք չունեն պատերազմի անմիջական սպառնալիք.
«Աշխարհում գոյություն ունեցող երկրների 70 և ավելի տոկոսն ինքնուրույն չի կարող ապահովել իր անվտանգությունը։ Ես շատ մեղմ ասացի 70 տոկոսը։ Մատերի վրա կարող ենք հաշվել այն երկրները, որոնք ինքնուրույն կարող են իրենց անվտանգությունն ապահովել»։
Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանը նշել է, թե անվտանգության միայն մեկ երաշխիք կա՝ խաղաղությունը։
Նմանատիպ հոդվածներ
«Նրա մայրը հայ է․․նրա տատիկն էլ է հայ»․ Էրդողանն ու նրա գլխավոր մրցակիցը մեղադրում են իրար
Ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ըստ վերջին հարցումների, թափ է հավաքում Թուրքիայում նախընտրական մրցավազքում։...
ԱՄՆ պետքարտուղարությունը՝ Թուրքիայի տարածքով ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների արգելքի մասին
ԱՄՆ պետքարտուղարության իր անհանգստությունն է հայտնել հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունը կասեցնելու...
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում. Սալիվան
ԱՄՆ-ն ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի առաջընթացը բանակցություններում և խրախուսում շարունակական երկխոսությունը: Այս մաս...
Պուտինը Կրեմլի վրա հարձակման հետևանքով չի տուժել
Կրեմլի նստավայրի վրա Կիևի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել, հայտնում է Կրե...