Զելենսկու կինը կմասնակցի Չարլզ III-ի թագադրման արարողությանը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կինը՝ Ելենան, ժամանել է Լոնդոն, որտեղ մասնակցելու է Մեծ Բրիտանիայի միապետ Չարլզ III-ի թագադրման արարողությանը, որը տեղի կունենա շաբաթ օրը՝ մայիսի 6-ին, հինգշաբթի հաղորդում է Sky News-ը։
Ավելի վաղ Բուքինգհեմյան պալատը հայտարարել էր, որ Չարլզ III-ի թագադրման արարողությանը կմասնակցեն 203 երկրների և տարածքների ներկայացուցիչներ, այդ թվում՝ մոտ 100 պետությունների ղեկավարներ։ Ընդհանուր առմամբ, արարողությանը ներկա կլինի ավելի քան 2000 մարդ։
«Նախագահ Զելենսկու կինը այստեղ է թագադրման համար, որը տեղի կունենա այս շաբաթավերջին»,- ուղիղ եթերում ասել է հեռուստահաղորդավարը։
2022 թվականի սեպտեմբերի 8-ին Շոտլանդիայում 96 տարեկան հասակում մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ը, ով երկիրը ղեկավարել է ավելի քան 70 տարի։ Արքայազն Չարլզը դարձավ թագավոր՝ վերցնելով Չարլզ III անունը։
Նմանատիպ հոդվածներ
Թուրքիան օդային տարածքը փակել է նաև Փաշինյանի օդանավի համար․ Չավուշօղլու
Հայաստանը անհավասարակշիռ է իր հայտարարությունների եւ վարած քաղաքականության մեջ։ Այս մասին հայտարարաել է Թուրքիայի ԱԳ նախ...
Սահմանազատման ընթացքում հայկական գյուղերի հարցը պետք է լուծվի. Տոյվո Կլաար
Հայ–աբրբեջանական սահմանազատման գործընթացում հայկական գյուղերի հարցերն անխուսափելիորեն պետք է լուծվեն։ Այս մասին հայտարար...
ՀԱՊԿ-ն չի կարողացել կատարել Հայաստանի հանդեպ իր պարտավորությունները․ Փաշինյան
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում առկա դժվարությունների մասին։ «Հայաստանի...
Հաջորդ շաբաթ Նիկոլ Փաշինյանը կայցելի Մոսկվա
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պրահայում հայտարարել է, որ հաջորդ շաբաթ կայցելի Մոսկվա: Այդ մասին նա նշել է Պրահայի անդրատլա...