Samsung ընկերությունը կարող է բախվել պատմության մեջ առաջին գործադուլին
Հարավային Կորեայի խոշորագույն Samsung ընկերությունը կարող է իր պատմության մեջ առաջին անգամ բախվել աշխատողների գործադուլի։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Նշվում է, որ ընկերությանը գործադուլ է սպառնում տեղի արհմիության կողմից, որն արդեն ներառում է Samsung Electronics-ի աշխատակիցների մոտ 9%-ը, այսինքն՝ մոտ 10 հազար մարդ։
Արհմիության հիմնական պնդումն այն է, որ Samsung-ի ղեկավարությունը թույլ չի տալիս աշխատողների ասոցիացիայի ներկայացուցիչներին բանակցել աշխատավարձի բարձրացման շուրջ։
Արհմիությունը պահանջում է աշխատավարձերի 6 տոկոս բարձրացում։ Այս ցուցանիշի բարձրացումը Samsung-ի աշխատակիցները հիմնավորում են գնաճով, որը միայն 2023 թվականին գերազանցել է 4%-ը։
Իր հերթին Samsung-ի ղեկավարությունը դեմ չէ աշխատավարձերի բարձրացմանը։ Չնայած դրան, թոփ-մենեջերներն առաջարկել են անբավարար պայմաններ։ Ընկերությունը ցանկանում է 4,1%-ով բարձրացնել առաջատարների աշխատավարձերը, իսկ միջին կատարողականները՝ 2%-ով։
Samsung & Marine Insurance Co արհմիության խոսնակ Օ Սանգ-Հունը Bloomberg-ին ասել է, որ եթե Samsung Electronics-ի աշխատակիցները որոշեն գործադուլ անել, հավանաբար նրանց կաջակցեն արհմիությունները և հարավկորեական կոնգլոմերատի այլ 11 մասնաճյուղերը:
Bloomberg-ը գրում է, որ եթե գործադուլը տեղի ունենա, ապա Samsung-ի համար ոչ լավագույն պահին: Լրագրողների կարծիքով, ընկերությունն արդեն պայքարում է ֆինանսական խնդիրները հաղթահարելու համար՝ ամբողջ աշխարհում չիպերի և էլեկտրոնիկայի պահանջարկի անկման պայմաններում: