Չեմ կարծում, որ մենք կտեսնենք այն ժամանակը, երբ Ռուսաստանը կքանդվի. Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Շուշիում «Մեծ Եվրասիայի աշխարհաքաղաքականության ձևավորումը. անցյալից մինչև ներկա» թեմայով միջազգային չորրորդ համաժողովի ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը աջակցում է Ռուսաստանի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը։
«Չեմ կարծում, որ մենք կտեսնենք այն ժամանակաշրջանը, երբ, ինչպես դուք ասացիք, Ռուսաստանը կքանդվի։ Ռուսաստանի համար նման սցենար մենք չենք կանխատեսում։ Մենք աջակցում ենք Ռուսաստանի և բոլոր երկրների տարածքային ամբողջականությանը։ Եվ ես կարծում եմ, որ ցանկացած երկրի փլուզում` հատկապես քո հարևանի, իհարկե, կարող է հենց քեզ համար պոտենցիալ վտանգ ներկայացնել»,- ասել է Ալիևը:
Նա նաև նշել է, որ Ադրբեջանի և Հյուսիսային Կովկասի Հանրապետությունների հարաբերությունները միշտ եղել են կարևոր գործոն Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերություններում և հավելել.
«Դա լավ գիտեն թե՛ Մոսկվան, թե՛ Բաքուն: Եվ բարձր մակարդակի բազմաթիվ հանդիպումների ժամանակ մենք միշտ նշել ենք կայունության և խաղաղության կարևորությունը Հյուսիսային և Հարավային Կովկասում, մասնավորապես՝ Ադրբեջանում։ Այո, Կովկասում մեզ բաժանում են վարչական, պետական սահմանների գծեր, բայց Կովկասը միասնական օրգանիզմ է, որը չի կարելի մասերի բաժանել»:
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ ԱԳՆ - ն՝ ԱՄՆ-ում տեղի ունեցած բանակցությունների մասին
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի ու Ջեյհուն Բայրամովի գլխավորած պատվիրակությունների անդամները Վա...
Երևանը շահագրգռված չէ Անկարայի հետ հարաբերությունների կարգավորմամբ. Էրդողանի վարչակազմ
Հայաստանը շահագրգռված չէ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված քայլերով, Թուրքիայի նախագահի աշխատակազմից...
Համաձայնության հասնելու լավագույն միջոցը Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններն են․ Ալիև
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցությունները, առանց միջնորդների և խ...
Ե՛վ Հայաստանը, և՛ Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնել են որոշակի պայմանների․ Բլինքեն
Երկկողմ և եռակողմ քննարկումների ինտենսիվ և կառուցողական շարքից հետո կողմերը զգալի առաջընթաց են գրանցել բարդ խնդիրների լո...