ԱՄՆ-ն երկարատև դեֆոլտի դեպքում կկորցնի մինչև 8 միլիոն աշխատատեղ
ԱՄՆ-ի դեֆոլտի ձգձգվող սցենարը կարող է հանգեցնել մոտ 8 միլիոն աշխատատեղերի կորստի։ Այս մասին ասվում է Սպիտակ տան տնտեսական խորհրդատուների խորհրդի զեկույցում։
РИА Новости-ի փոխանցմամբ՝ Moody's-ի վերլուծությունը՝ օգտագործելով տարբեր մակրոտնտեսական մոդելներ, եկել է նույն եզրակացության։
Պետական պարտքի առաստաղի զուտ աճով, աշխատատեղերի աճը կշարունակվի հաջորդ մի քանի եռամսյակների ընթացքում․կավելանա 900,000 աշխատատեղ, համաձայն այս կանխատեսման:
Մինչդեռ երկարաձգված դեֆոլտի սցենարի դեպքում աշխատատեղերի կորուստը կկազմի գրեթե 8 միլիոն:
Մայիսի 2-ին Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարին Ժան-Պիերը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը չի նախատեսում խորհրդակցություններ անցկացնել Կոնգրեսի ներկայացուցիչների հետ դեֆոլտից խուսափելու հարցերի շուրջ։
Նա հիշեցրել է, որ ԱՄՆ նախկին առաջնորդ Դոնալդ Թրամփի օրոք պարտքի սահմանաչափը բարձրացվել է երեք անգամ։