ՀՀ-ն մինչև օգոստոսի 21-ը կարող է հակափաստարկներ ներկայացնել ՄԱԿ-ի դատարան` Ադրբեջանի առարկության մասին
Հայաստանը կարող է մինչև օգոստոսի 21-ը ՄԱԿ Միջազգային դատարան ներկայացնել հակափաստարկներ Ադրբեջանի հայցի վերաբերյալ։
Ապրիլի 21-ին Ադրբեջանը գործի վերաբերյալ նախնական առարկություններ է ներկայացրել։ Դրանից հետո, դատարանի կանոնադրության համաձայն, գործի ըստ էության քննությունը դադարեցվել է ընդհուպ մինչեւ այն պահը, երբ Հայաստանը կներկայացնի իր հակափաստարկներն Ադրբեջանի առարկությունների վերաբերյալ։
Դրանից հետո դատարանը պետք է սկզբում քննի կողմերի վիճաբանությունները, իսկ հետո շարունակի հայցի ըստ էության լսումները։ Այս մասին գրված է դատարանի պաշտոնական հաղորդագրությունում:
Համաձայն Դատարանի երեկ հրապարակված որոշման՝ այս փուլը կարող է տևել մինչև 4 ամիս։ Այսինքն՝ մինչև օգոստոսի 21-ը Հայաստանը պետք է իր նկատառումները ներկայացնի Ադրբեջանի առարկությունների վերաբերյալ։
Նմանատիպ հոդվածներ
Արցախի պետնախարարը Լենցովի հետ հանդիպումից մանրամասներ է ներկայացրել
Քիչ առաջ ավարտվեց ռուսական խաղաղապահ զորակազմի տեղակայման վայրում նորանշանակ հրամանատարի հետ հանդիպումը: Այս մասին գրում...
Թուրքիա կմեկնի Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը կմեկնի Թուրքիա։ Այս մասին հայտնել են ԱԺ նախագահի մամուլի ծառայու...
Պուտինը Կրեմլի վրա հարձակման հետևանքով չի տուժել
Կրեմլի նստավայրի վրա Կիևի անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի տուժել, հայտնում է Կրե...
Թուրքիան փակել է իր օդային տարածքը ՀՀ-ից դեպի 3-րդ երկրներ թռիչքների համար
Թուրքիան փակել է իր օդային տարածքը ՀՀ-ից դեպի երրորդ երկրներ թռիչքների համար։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնա...