Ադրբեջանցիները ռուսների հետ բանակցություններում որոշ կոմպրոմիսի են գնացել. «Հրապարակ»
Արցախից հուսահատ լուրեր ենք ստանում, որ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատարության եւ ադրբեջանցիների միջեւ բանակցություններն արդյունք չեն տալիս՝ Հակարի կամրջին տեղադրված անցակետը հեռացնելու հարցում։ Այս մասին գրում է «Հրապարակ» թերթը։
«Կիրակի օրը Արցախը Հայաստանին կապող ճանապարհին անցակետ էին տեղադրել, երեկվանից՝ նաեւ հատուկ խցիկ, որտեղ պետք է անձնագրային ստուգումն իրականացնեն կամ, ինչպես արցախցիներն են ասում, 21-րդ դարի յաթաղան, որի տակով ստիպված են լինելու անցնել։
Արցախից ասում են, որ ռուսական կողմին չի հաջողվում հասնել նրան, որ անցակետի փոխարեն ռենտգեն-սկաներ սարքեր տեղադրվեն, որոնց վերահսկողությունն իրականացվի ռուսների կողմից, իսկ ադրբեջանցիներն առցանց հետեւեն։ Սա ստեղծված իրավիճակում միակ ընդունելի կոմպրոմիսը կլիներ։
Ադրբեջանցիները ռուսների հետ բանակցություններում որոշ կոմպրոմիսի են գնացել, որ կարող են ընդառաջել՝ անցակետում որոշակի՝ ոչ էական գործառույթներ թույլ տալ, որ իրականացնեն ռուս խաղաղապահները։ Ի դեպ, չորս ամսից ավելի Լաչինի միջանցքը փակ պահող ֆեյք բնապահպանները երեկ դադարեցրին իրենց ակցիան՝ ապացուցելով, որ այն ոչ մի կապ չուներ էկոլոգիայի հետ, նպատակն անցակետի տեղադրումն էր ու Արցախը Հայաստանից կտրելը»,- գրել է թերթը։
Նմանատիպ հոդվածներ
Հայտնի է զոհված զինծառայողի ինքնությունը
Ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատվածում տեղակայված հայկական դիրքում, նախնական տվյալներով հակառակորդի կր...
Զինծառայող է զոհվել
Այսօր ադրբեջանական դիպուկահարի կրակոցից հայ զինծառայող է զոհվել։ Ապրիլի 23-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Սոթքի հատ...
Ռուսական կործանիչը Սև ծովում որսացել է լեհական ինքնաթիռը
Ռումինիայի օդային տարածքից մոտ 60 կիլոմետր դեպի արևելք ռուսական Սու-35 կործանիչը որսացել է Լեհաստանի սահմանապահ ծառայութ...
Խնդրում ենք բացառել մարդկանց շարժը․ Մեղրիի համայնքապետարանը մարտական հրաձգության մասին
Ապրիլի 21-ին՝ ժամը 10:00-ից 16:00-ն, «Քարհանք» շրջանից Արծվաքարի ուղղությամբ իրականացվելու է մարտական հրաձգություն: ...