ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ումանում զոհերի թիվը հասել է 19-ի
Ինչպես արդեն հաղորդել էինք, որ Ուկրաինայում օդային տագնապ է հայտարարվել։ Ուման քաղաքում հրթիռակոծվել են բնակելի շենքեր ու պահեստներ։ Վերջին տվյալներով՝ ռուսական հրթիռի կամ խոցված հրթիռի բեկորների՝ բազմահարկ շենքին հարվածի հետևանքով զոհվել է 19 մարդ, այդ թվում՝ մեկ երեխա։ Մեկ տասնյակից ավելի մարդ վիրավոր է։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Իգոր Կլիմենկոն։
Փրկարարական աշխատանքները շարունակվում են:
«Ումանի վրա հրթիռային հարձակման հետևանքով մոտ 10 բազմաբնակարան շենք է վնասվել։ Դրանցից մեկում ամբողջովին քանդվել է մուտքը։ Մարդիկ մնում են փլատակների տակ: Ցավոք, կան վիրավորներ և զոհեր, այդ թվում՝ երեխա»,- ասված է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հայտարարության մեջ։
Ումանը գտնվում է Ուկրաինայի կենտրոնում՝ առաջնագծից հեռու։