Տնտեսություն

Ռուսաստանն ու Թուրքիան վճարային համակարգ կստեղծեն ռուս զբոսաշրջիկների համար

Gohar Vardanyan 56 դիտում
Ռուսաստանն ու Թուրքիան վճարային համակարգ կստեղծեն ռուս զբոսաշրջիկների համար

Ռուսաստանն ու Թուրքիան աշխատում են վճարային համակարգի շուր, որի շնորհիվ ռուս զբոսաշրջիկները կկարողանան Հանրապետությունում օգտվել բանկային քարտերից։  Այս մասին ուրբաթ հայտնել է Hurriyet թերթը։

 

Հրապարակման համաձայն, որը հղում է անում Թուրքիայի նախագահի աշխատակազմի աղբյուրներին, Ռեջեփ Թայիփ Էրդողանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի բանակցություններում քննարկվել է վճարային համակարգի ստեղծման հարցը։

 

Ըստ Hurriyet-ի՝ վճարային համակարգը կկոչվի Rebit:  Նրա հայտնվելուց հետո ռուս զբոսաշրջիկները կկարողանան բջջային հեռախոսների վրա տեղադրել հավելված, որը թույլ կտա Թուրքիայում օգտվել բանկային քարտերից։

 

Հիշեցնենք, որ ապրիլի 27-ին Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Էրդողանի հետ։

 

Զրույցի ընթացքում Թուրքիայի ղեկավարն առաջարկել է ՌԴ նախագահին աշխատել հացահատիկի գործարքների շուրջ նոր նախաձեռնությունների ուղղությամբ և ստեղծել աշխատանքային խումբ։

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250