Տնտեսություն

Պուտինը թույլատրել է նավթ մատակարարել բարեկամ երկրներին անկախ գնային առաստաղից

Gohar Vardanyan 1 րոպե 222 դիտում
Պուտինը թույլատրել է նավթ մատակարարել բարեկամ երկրներին անկախ գնային առաստաղից

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը թույլ է տվել նավթ և նավթամթերք մատակարարել բարեկամ երկրներին անկախ գնային առաստաղից՝ մինչև այս տարվա փետրվարի 1-ը կնքված պայմանագրերի համաձայն։ Այս մասին նշվում է պետության ղեկավարի հրամանագրում։

 

Ռուսական նավթի գների առաստաղը Մեծ Յոթնյակի երկրները սահմանել էին անցյալ տարվա դեկտեմբերին՝ այն 60 դոլար է մեկ բարելի դիմաց։  Նրանց համար, ովքեր այն գնում են սահմանված չափից ավել գնով, G7-ի երկրների ընկերությունները չեն կարող տրանսպորտային ծառայություններ մատուցել։  Նաև, դեկտեմբերից ԵՄ-ին ռուսական նավթի ծովային մատակարարումների էմբարգո է գործում։

 

Միևնույն ժամանակ Վլադիմիր Պուտինը հրամանագիր է ստորագրել, որով արգելվում է ռուսական նավթի և նավթամթերքի մատակարարումը այն գնորդներին, որոնց պայմանագրերը «ուղղակի կամ անուղղակի կերպով նախատեսում են գնագոյացման մեխանիզմի կիրառում»։  Արգելքը գործում է մինչև հուլիսի 1-ը։

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Տնտեսություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250