Ծեծի է ենթարկվել Տեղի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը
Տեղ համայնքի մշակույթի տանն այսօր ծեծի է ենթարկվել Տեղի ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանը։ MediaHub-ի հետ զրույցում տեղեկությունը հաստատեց հենց ինքը Զեյնալյանը՝ նշելով, որ իրեն ծեծի են ենթարկել Սյունիքի նախկին մարզպետ, ՊՆ խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի հետ կապ ունեցող անձինք։
«Համայնքի ղեկավար Դավիթ Ղուլյանի եւ աշխարհազորի շտաբի պետ Կարո Ավանեսյանի ներկայութամբ մշակույթի տանը ինձ ծեծի են ենթարկել ՊՆ խորհրդական Մելիքսեթ Պողոսյանի ղեկավարած մաֆիան։ Այսօր օրենքը խախտելով, Մելիքսեթ Պողոսյանի հրահանգով, նիստ են հրավիրել ու համայնքի բնակիչներին պարտադրում են, որ գնան սահման ու փոխարինեն աշխարհազորին»,- պատմել է Զեյնալյանը։
Վերջինս նշել է, որ երկու օր առաջ էլ «նույն մաֆիան» ծեծի է ենթարկել Տեղ գյուղի մեկ այլ բնակչի, որը հիմա, ըստ Զեյնալյանի, գտնվում է «Հերացի» թիվ մեկ հիվանդանոցում։
«Տեղ գյուղից, նույն մաֆիայի ձեռքով, ծեծի ենթարկվեց Աշոտ Գալստյանը, որը վաղը 3 վիրահատություն պիտի տանի։ Քանի որ այս հանցագործությունների հետեւում Մելիքսեթ Պողոսյանն է, իսկ Սյունիքի մարզի դատախազը նրա որդին, բոլոր գործերը ծածկվում են։ Սա արդեն երրորդ դեպքն է, որ այս մաֆիայի կողմից ծեծի եմ ենթարկվում։ Ես պահանջում եմ Տեղ համայնքի հանցագործ ղեկավարի հրաժարականը»,-ասել է ավագանու ընդդիմադիր անդամը։
Մասիս Զեյնալյանը նշել է, որ իրեն ծեծի ենթարկելու մասին հայտնել է Ազգային անվտանգության ծառայությանը եւ Պաշտպանության նախարարությանը։
Նմանատիպ հոդվածներ
Երկրաշարժ` Իրան-Թուրքիա սահմանին. զգացվել է նաև Երևանում
Ապրիլի 11-ին, տեղական ժամանակով ժամը 14:31-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 10:31-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային...
Պայթեցրել են ակտիվիստ Պրիլեպինի մեքենան. կա զոհ
Նիժնի Նովգորոդում անհայտ անձինք պայթեցրել են գրող, ակտիվիստ Զախար Պրիլեպինի մեքենան. նա ողջ է մնացել, բայց վիրավորումներ...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը. բեկորներ են ընկել գծերի վրա
Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը: Այս մասի հայտնում է ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունը:Ապրիլի 1...
Խաչատուր Սուքիասյանին պատկանող ալրաղաց գործարանում փլուզում է տեղի ունեցել
Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 14։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայո...