Պայթեցրել են ակտիվիստ Պրիլեպինի մեքենան. կա զոհ
Նիժնի Նովգորոդում անհայտ անձինք պայթեցրել են գրող, ակտիվիստ Զախար Պրիլեպինի մեքենան. նա ողջ է մնացել, բայց վիրավորումներ ստացել։ Այս մասին հայտնում են ռուսական ԶԼՄ-ները՝ նշելով, որ նախնական տվյալներով՝ մեքենայի տակ պայթուցիկ սարք է եղել տեղադրված:
Գրողի մամուլի ծառայությունից հայտնել են, որ նրա հետ ամեն ինչ կարգին է։
Թե կոնկրետ ինչ է տեղի ունեցել, այս պահին պարզված չէ, Զախար Պրիլեպինը հոսպիտալացվել է: Իրավապահ մարմինները հայտնել են, որ արտակարգ դեպքի հետևանքով մահացել է Պրիլեպինի վարորդը:
Պայթյունը տեղի է ունեցել Բոր թաղամասի մայրուղու վրա, պատահարի վայր են մեկնել արտակարգ ծառայությունները, ոստիկանությունը, ՌԴ Քննչական կոմիտեն, պաշտոնական հաղորդագրություններ առայժմ չկան:
Նմանատիպ հոդվածներ
Կրկին երկրաշարժ՝ Թուրքիայում
Թուրքիայի Հաթայ նահանգում 4,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Աղետների կառավարման վարչ...
Պրիգոժինն անդրադարձել է Պրիլեպինի մեքենայի պայթեցման դեպքին
«Վագներ» մասնավոր ռազմական խմբի հիմնադիր Եվգենի Պրիգոժինը, մեկնաբանել է մեքենայի հետ կապված արտակարգ դեպքը, որում գտնվու...
Թուրք զինծառայողներին տեղափոխող ավտոբուսը շրջվել է. կան զոհեր և 45 վիրավոր
Թուրքիայի Շըրնաք նահանգում շրջվել է Թուրքիայի ԶՈՒ զինծառայողներ տեղափոխող ավտոբուսը, 2 զինվոր մահացել է, կա 45 վիրավոր:...
Թուրքիայում նոր երկրաշարժ է գրանցվել
Թուրքիայի Մալաթիա նահանգում 4,3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին Twitter-ում հայտնել Է տարերային ա...