ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արթուր Դավթյանի հաղթանակի շնորհիվ Թուրքիայում հնչեց Հայաստանի հիմնը
Արթուր Դավթյանի հաղթանակի շնորհիվ Թուրքիայում հնչեց Հայաստանի հիմնը։ Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցավ սպորտային մարմնամարզության հենացատկի վարժության չեմպիոնի եւ մեդալակիրների պարգեւատրման արարողությունը: Արթուր Դավթյանը պարգեւատրվեց ոսկե մեդալով:
Եվրոպայի առաջնությունում հենացատկի եզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնը փայլուն ցատկերով, ամենաբարձր արդյունքով նվաճեց նաեւ չեմպիոնի տիտղոսը:
Աշխարհի եւ Եվրոպայի չեմպիոնը եզրափակիչում վաստակեց 15.033 միավոր:
Եվրոպայի փոխչեմպիոն դարձավ Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Ջեյք Ջարմանը (15.016), բրոնզե մեդալակիր՝ ուկրաինացի Իգոր Ռադիվիլովը (14.750):
Արթուր Դավթյանը Եվրոպայի չեմպիոն էր դարձել նաեւ 2021 թվականին նժույգ թափեր վարժությունում:
Հակոբ Սերոբյանի գլխավորած հավաքականը 3 մեդալով ավարտեց պայքարը Եվրոպայի առաջնությունում՝ 1 ոսկե, 1 արծաթե եւ 1 բրոնզե:
Նախորդ օրը երկրորդ անգամ Եվրոպայի փոխչեմպիոն հռչակվեց Վահագն Դավթյանը օղակների վարժությունում: Նժույգ թափերում բրոնզե մեդալակիր դարձավ Արթուր Դավթյանը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանցիներն ասել են՝ հրահանգ են ստացել, պիտի վերադառնան․ Գիլոյան
Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ժամանակ տեղի ունեցած միջադեպը պատրվակ էր ադրբեջանական թիմի՝ հայրենիք վերադառնալու...
Այս ժեստը ոտնձգություն է սպորտային արժեքների նկատմամբ․ EWF-ն հայտարարություն է տարածել
Ծանրամարտի Եվրոպայի ֆեդերացիան (EWF) հայտարարություն է տարածել Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման ա...
Հայտնի է հայ ծանրորդների մրցելույթների ժամանակացույցը
Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում նախօրեին մեկնարկել է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը, որը վարկանիշային...
Արթուր Դավթյանը Թուրքիայում դարձավ Եվրոպայի կրկնակի չեմպիոն
Արթուր Դավթյանը ոսկե մեդալ նվաճեց Թուրքիայում անցկացվող Եվրոպայի առաջնությունում: Սպորտային մարմնամարզության Եվրոպայի առ...