Ուկրաինայի զինված ուժերը կորցրել է մինչև 131 հազար զինվոր․ Washington Post
ԱՄՆ կառավարության գնահատականներով՝ ուկրաինական հակամարտության ընթացքում ուկրաինական բանակը կորցրել է 124.000-ից 131.000 սպանված և վիրավորված զինվոր, ինչը հինգ անգամ գերազանցում է Կիևի հայտարարած թվերը, գրում է ամերիկյան The Washington Post թերթը՝ հղում անելով «գաղտնի փաստաթղթերին»։
«Ուկրաինան ավելի շատ զինվորների կարիք ունի և շտապ: Կիևը պատրաստվում է առաջ շարժվել ռուսական ուժերի ուղղությամբ, և թեև Ուկրաինան տվյալներ չի հայտնում, դաշտային հրամանատարները պնդում են, որ հսկայական կորուստներ են կրել»,–գրում է թերթը։
2022 թվականի սեպտեմբերի 21-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարեց, որ Ուկրաինայի զինված ուժերը հատուկ գործողության ընթացքում կորցրել են ավելի քան 61 հազար մարդու զոհ, ևս 49 հազարն այն ժամանակ համարվում էր վիրավոր։
Ընթացիկ տարվա մարտին նախարարն ասել էր, որ Ուկրանայի զինված ուժերի կորուստներն աճում են, և միայն փետրվարին դրանք գերազանցել են 11 հազարը։
Ամերիկյան Politico թերթը, վկայակոչելով պաշտոնյաներին, գրել է, որ ավելի քան 100 հազար ուկրաինացի զինվոր է զոհվել, այդ թվում՝ ամենափորձառու զինվորները, և այդ կորուստներից շատերը գրանցվում են Արտյոմովսկում (Բախմուտ):