ՏԵՍԱՆՅՈՒԹ. Փաշինյանը նոր մանրամասներ հայտնեց ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի երկրորդ զինվորի մասին
Ամենևին էլ փաստ չէ, որ ՀՀ սահմանը հատած ադրբեջանցի զինծառայողը ցանկանում է վերադառնալ Ադրբեջան։ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այս հայտարարությունն է արել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Կատարված քննչական գործողությունների արդյունքում անկհայտ է, որ Ադրբեջանի բանակի զինվորը փախուստի է դիմել իրենց դիրքերից իր ծառայակցի հետ` մյուս համածառայակիցների կողմից նվաստացումների ու ճնշումների ենթարկվելու հետևանքով։ Ըստ մեր ունեցած տվյալների` երկրորդ զինվորը, որը փնտրվում է, սահմանը հատելուց շատ չանցած` սահմանամերձ գյուղում ասել է, որ փոշմանել է և ուզում է վերադառնալ։ Գոնե այս պահին զինվորը հետ գնալու ցանկություն չի հայտնել»,–ասել է Փաշինյանը։
Նրա խոսքով` կան քննարկումներ, թե ինչպես է, որ զինվորներն անարգել հատել են սահմանը և հասել ՀՀ. այդ հանգամանքը պետք է առանձին քննվի և հետևություններ արվեն սահմանային անվտանգությունն ապահովելու համար։
Վարչապետն ասել է, որ ըստ իրենց տեղեկությունների` երկրորդ զինվորը սահմանն անցնելուց քիչ անց փոշմանել և հետ է վերադարձել:
Մանրամասները` տեսանյութում:
Հիշեցնենք, որ ապրիլի 10-ին Սիսիանի Բնունիս համայնքում ադրբեջանցիներ են հայտնվել: Բնակիչներից մեկի դռան զանգն են տվել, դուռը բացած կինն անմիջապես դիմել է ոստիկանություն։ Ավելի ուշ ՊՆ հաստատեց տեղեկությունը` նշելով որ ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ մեկ զինծառայող, իսկ մեկին որոնում են։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Լավրովն Ադրբեջանի տարածքում գտնվող Գաբալա քաղաքն անվանել է հայկական
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ուզբեկստանի Սամարղանդ քաղաքում ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստից հետո մի շարք հայտարարությո...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Տիգրան Ավինյանի և Արմեն Մհերյանի հետ «գռազ եկանք». քաղաքացին պատմում է
Երևանի ավագանու անկախ անդամ Իզաբելլա Աբգարյանի ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել` նշելով. «Հասկանո՞ւմ եք՝ ո...
ԵԱՀԿ գործող նախագահը Բաքվից ժամանել է Երևան. մեկնարկել է նրա և Միրզոյանի առանձնազրույցը
Մեկնարկել է ԵԱՀԿ գործող նախագահ, Հյուսիսային Մակեդոնիայի ԱԳ նախարար Բույար Օսմանի աշխատանքային այցը Երևան, հայտնում են Հ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մոլորված հայ զինվորը ադրբեջանական 20 դիրքերի արանքով վերադարձել էր ՀՀ. Փաշինյան
ԱԺ նիստում հարցուպատասխանի ժամանակ վարչապետը հիշել է այն դեպքը, երբ մարտի կեսերին ՀՀ ԶՈւ զինվորը մոլորվել էր, որի արդյու...