Իսրայելը պատրաստ է ցանկացած պատասխանի՝ Լիբանանի տարածքից հրթիռակոծությունից հետո․ Իսրայելի ՊՆ ղեկավար
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը կարգադրել է պատրաստվել ցանկացած հնարավոր պատասխանի՝ Լիբանանի տարածքից հրթիռակոծությունից հետո, հայտնում է The Times of Israel-ը։
Հրատարակության համաձայն՝ Գալանտը իրավիճակի գնահատման նպատակով հանդիպում է անցկացրել Իսրայելի պաշտպանական կառույցների բարձրաստիճան ներկայացուցիչների մասնակցությամբ։ Հանդիպման ավարտին նախարարը պաշտպանության գերատեսչությանը հանձնարարել է մշակել կատարվածին «արձագանքելու բոլոր տարբերակները՝ նախքան ռազմաքաղաքական կաբինետի՝ երեկոյան նիստում իրավիճակը քննարկելը»։
Ավելի վաղ իսրայելական լրատվամիջոցները հայտնել էին, որ Իսրայելի հյուսիսը Լիբանանից հրթիռակոծությունների է ենթարկվել։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ երկրի ուղղությամբ արձակվել է առնվազն 34 հրթիռ, որոնցից 25-ը ոչնչացվել են հակաօդային պաշտպանության համակարգերի կողմից, հինգն ընկել են Իսրայելի տարածքում։
Իսրայելի պաշտպանության բանակի տվյալներով՝ հրետակոծության հետևում կանգնած են ՀԱՄԱՍ-ի պաղեստինյան խմբավորումները։
Նմանատիպ հոդվածներ
Պենտագոնը հեռացրել է Հայաստանի անունը ամերիկյան խոշոր զորավարժությունների մասնակից երկրների ցանկից
Հայաստանի անունը հեռացվել է Եվրոպայում ԱՄՆ-ի ղեկավարությամբ անցկացվելիք խոշոր զորավարժությունների մասնակից երկրների ցանկ...
ՔԿ-ն Միքայել Արզումանյանին մեղավոր է ճանաչել Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով․ ԶԼՄ
ՊԲ նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը Շուշիի և «Արեգա» բարձունքի անկման դրվագներով մեղավոր է ճանաչվել։ ՔԿ-ում նախաքն...
Հակառակորդն անում է այն, ինչ ցանկանում է․ Մովսես Հակոբյանը՝ սահմանային իրավիճակի մասին․ ԶԼՄ
Հայաստանի հարավային սահմաններում տիրող իրավիճակի վերաբերյալ «Փաստինֆո» լրատվականը զրուցել է ՀՀ ԶՈւ Գլխավոր շտաբի նախկին...
Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել․ ՌԴ ՊՆ
Մարտակերտի շրջանում հրադադարի ռեժիմի խախտման երկու դեպք է գրանցվել։ Այս մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն՝ ամենօրյա տեղեկագր...