ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելում զանգվածային ցույցեր և բախումներ են տեղի ունեցել

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն երկրում բողոքի զանգվածային ցույցերի պայմաններում հանդես էր եկել ուղերձով, հաստատել, որ դատական համակարգի փոփոխությունները կասեցված են մինչև ամառ։ Նրա խոսքով՝ իշխող կոալիցիան պատրաստ է կառուցողական երկխոսություն վարել ընդդիմության հետ։ 

 

Չնայած ուղերձին՝ Իսրայելում բողոքի ցույցերը չեն դադարում: Հարյուր հազարավոր իսրայելցիներ երկրի մի շարք քաղաքներում դուրս են եկել փողոց՝ բողոքելու դատական ​​համակարգը բարեփոխելու ծրագրերի դեմ: Թել Ավիվում ոստիկանների և քաղաքացիների միջև բախումներ են եղել, իրավապահները ջրցան մեքենաներ, լուսաձայնային նռնակներ և արցունքաբեր գազ են կիրառել: 

 

Բողոքի ցույցերի կազմակերպիչների տվյալներով՝ ամբողջ երկրում 450 հազար մարդ է բողոքում, այդ թվում՝ ԹելԱվիվում 230 հազար մարդ:

Քաղաքականություն

Պատահարներ