Զգուշացում. սպասվում է ամենացածր ջերմաստիճանը
Համաձայն «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած տեղեկատվության՝ հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը օդում՝ 0-ից -2 աստիճան ցուրտ, հողի մակերևույթին՝ 3-ից -4 աստիճան ցուրտ լուսադեմին 05։00-07։00 ընկած ժամանակահատվածում։
Հանրապետության նախալեռնային գոտում ամենացածր ջերմաստիճանը կանխատեսվում է մարտի 31-ի լույս ապրիլի 1-ի գիշերը՝ -2-ից -4 աստիճան ցուրտ, ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը 0-ից -2 աստիճան ցուրտ։
Նշված ջերմաստիճանի 5 ժամից ավել պահպանվելու դեպքում ծաղկած ծիրանի այգիներում անհրաժեշտ է ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցառումներ (ծխեցում, հնարավորություան դեպքում՝ ոռոգում)։
Նմանատիպ հոդվածներ
Հանրապետության մի շարք տարածաշրջաններում ձյուն է տեղում
Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից հայտնում են՝ ժամը 17:00-ի դրությամբ, Սպիտակի, Վանաձոր, Ստեփանավանի, Մարտունիի, Ճամբ...
Երկրի վրա ձևավորվում է օվկիանոս, որն Աֆրիկան կկիսի է երկու մասի. Economic Times
Երկրի վրա կարող է նոր օվկիանոս առաջանալ, գրում է Economic Times-ը: Դա տեղի կունենա, քանի որ Աֆրիկայի մայրցամա...
Եղանակը ՀՀ-ում․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա
Այսօր Հայաստանում տեղումներ չեն գրանցվի։ Տեղեկությունը հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։ «...
ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մար...