ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ջրցան մեքենաներ, լարված իրավիճակ․ Իսրայելում ցույցերը շարունակվում են
Չնայած «Հիստադրութի» (Խմբ․՝ Աշխատանքի համընդհանուր ֆեդերացիա) կողմից համընդհանուր գործադուլի չեղարկմանը, «Ազգային կաթվածի շաբաթվա» բողոքի ցույցերը կշարունակվեն։ Կազմակերպիչները չեն հավատում Նեթանյահուի՝ համաձայնության գալու անկեղծ ցանկությանը, գրում է News.israelinfo-ն։
Բողոքի շտաբը որոշել է 24-ժամյա պիկետներ անցկացնել նախարարների և քնեսեթ այլ անդամների տների մոտ։
«Բացի այդ, սպասվում են անակնկալներ և հետախուզական տվյալների հիման վրա կոալիցիայի անդամների հետ հանդիպումներ, ինչը նրանց կստիպի խաթարել իրենց առօրյան և օրակարգը», - նշվում է բողոքի շտաբում:
Չորեքշաբթի առավոտյան երկրի տարբեր հատվածներում ավտոճանապարհների շրջափակման միջոցառումներ են եղել, որին հաջորդել են երթ դեպի Երուսաղեմ և զանգվածային ցույց Քնեսեթի շենքի դիմաց: Բողոքի ակցիաներ են նախատեսվում նաև հինգշաբթի օրը։
«Մենք մտնում ենք Իսրայել պետության պատմության ճակատագրական շաբաթ։ Կործանարար կառավարությունը պատառոտում է մարդկանց, կազմաքանդում բանակը և Իսրայելի տնտեսությունը»,- նշվում է բարեփոխումների դեմ պայքարի շտաբում:
Ի դեպ, թելեգրամյան ալիքները հրապարակում են տեսանյութեր և գրում, որ Իսրայելում գիշերը կրկին իրավիճակը սրվել է։ Ուժայինները ցուցարարների դեմ ջրցան մեքենաներ են կիրառել։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լաչինի միջանցքը փակող ադրբեջանցի էկոահաբեկիչը Նովրուզի պատվին առաջարկում է հայ մորթել
Լաչինի միջանցքը փակող ադրբեջանցի էկոահաբեկիչը Նովրուզի պատվին առաջարկում է հայ մորթել։ Համապատասխան տեսանյութը տարածվել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանը քաղաքում զբոսնում է 5 թիկնապահով
Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայրաքաղաք Երևանում զբոսնում...
Այս պահին Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ
Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պատճառով կտրվել է Շուշիի շրջանի Մեծ Շեն համայնքի ճանապարհա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաթումիում հզոր փոթորիկ է սկսվել
Վրաստանի զբոսաշրջային քաղաքում՝ Բաթումիում հզոր փոթորիկ է սկսվել։ Այս մասին գրում են թելեգրամյան մի շարք ալիքներ՝ հրապար...