ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բաթումիում հզոր փոթորիկ է սկսվել
Վրաստանի զբոսաշրջային քաղաքում՝ Բաթումիում հզոր փոթորիկ է սկսվել։ Այս մասին գրում են թելեգրամյան մի շարք ալիքներ՝ հրապարակելով նաև տեղից կադրեր։
Համացանցում տարածված տեսանյութերում երևում է, թե ինչպես է քամին շենքերից պոկում տանիքները։ Հուժկու փոթորկի հետևանքով վնասվել են ավտոմեքենաներ, արմատախիլ են եղել ծառեր, երթևեկությունը կաթվածահար է եղել։
Նշենք, որ ըստ Վրաստանի Շրջակա միջավայրի ազգային գործակալության՝ երկրում մարտի 29-ից ապրիլի 2-ը սպասվում է եղանակի կտրուկ վատացում։
Մարտի 29-ի գիշերը Սև ծովի ափին իսկ օրվա երկրորդ կեսից Հանրապետության մեծ մասում սպասվում է ուժեղ արևմտյան քամի։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Լաչինի միջանցքը փակող ադրբեջանցի էկոահաբեկիչը Նովրուզի պատվին առաջարկում է հայ մորթել
Լաչինի միջանցքը փակող ադրբեջանցի էկոահաբեկիչը Նովրուզի պատվին առաջարկում է հայ մորթել։ Համապատասխան տեսանյութը տարածվել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ալեն Սիմոնյանը քաղաքում զբոսնում է 5 թիկնապահով
Համացանցում տարածվել է տեսանյութ, որում երևում է, թե ինչպես է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայրաքաղաք Երևանում զբոսնում...
Այս պահին Ստեփանակերտի հետ կապի միակ միջոցը հեռախոսն է. Մեծ Շենի համայնքապետ
Ադրբեջանի կողմից Արցախի լիակատար շրջափակման պատճառով կտրվել է Շուշիի շրջանի Մեծ Շեն համայնքի ճանապարհա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ֆրանսիայում բողոքի ցույցերի մասնակիցների թիվը հասել է 740 հազարի
Մոտ 740 հազար մարդ երեքշաբթի օրը դուրս է եկել ֆրանսիական քաղաքների փողոցներ՝ անհամաձայնություն հայտնելով կենսաթոշակային...