Ինչպիսին է մարտի 28-ի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Մարտի 30-31-ը, ապրիլի 1-ի գիշերը շրջանների զգալի մասում, 29-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, 30-ին լեռնային, 31-ին լեռնային և նախալեռնային շրջաններում` ձյան տեսքով։ Առանձին հատվածներում հնարավոր է մառախուղ, նաև ամպրոպ:
Տեղեկությունը հայտնում են ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։
Քամին՝ հարավային` 3-6 մ/վ, մարտի 29-30-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 30-31-ի գիշերը կնվազի 5-7 աստիճանով, ցերեկը` 15-19 աստիճանով։
Երևանում մարտի 28-ին, ապրիլի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 30-31-ը, ապրիլի 1-ի գիշերը սպասվում է, մարտի 29-ի երեկոյան հնարավոր է անձրև և ամպրոպ։ Մարտի 29-ին սպասվում է քամու ուժգնացում` 15-18 մ/վ արագությամբ։
Մայրաքաղաքում օդի ջերմաստիճանը կլինի այսօր ցերեկը 19-21, երեկոյան՝ 11-13 աստիճան։
Նմանատիպ հոդվածներ
Եղանակը կտրուկ կփոխվի
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 29-ի և ապրիլի 1-ի գիշերն առանձին շրջաններում, 30-31-ը շրջանների զգալի մասում սպ...
Սուրենյանը հրապարակել է ձնապատ Իջևանի լուսանկարը
Հայաստանի որոշ տարածաշրջաններում առատ ձյուն է եկել։ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ...
Մի շարք մարզերում գիշերը գրանցվել է զրոյից ցածր ջերմաստիճան. Աշոցքում՝ մինչեւ -10
Ինչպես և կանխատեսվել էր, անցած գիշեր օդի ջերմաստիճանը հանրապետության ամբողջ տարածքում նվազել է 6-8 աստիճանով։ Այս մասին...
Մառախուղ, ամպրոպ, անձրև. առաջիկա օրերի եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 24-26-ը, 27-ի գիշերը, 28-ին առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մա...