Մառախուղ, ամպրոպ, անձրև. առաջիկա օրերի եղանակի տեսություն
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 24-26-ը, 27-ի գիշերը, 28-ին առանձին շրջաններում, 27-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ, հնարավոր է նաև ամպրոպ:
Տեղեկությունը հայտնում է ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը» և հավելում, որ քամին հարավարևմտյան է` 2-5 մ/վ արագությամբ, մարտի 26-ին, 28-ին սպասվում է քամու ուժգնացում` 13-16 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մարտի 25-26-ն աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով:
Երևան քաղաքում մարտի 28-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 24-26-ը հնարավոր է, 27-ին, 28-ի գիշերը սպասվում կարճատև անձրև: Հնարավոր է նաև ամպրոպ։
Մայրաքաղաքում մարտի 24–ի գիշերը եղել է 5-7 աստիճան տաքություն, իսկ ցերեկային ժամերին կգրանցվի +17...+19 աստիճան։
[98d6cd384d2bc1d756840e6f16d7814c.PNG]
Նմանատիպ հոդվածներ
Առաջիկա օրերի եղանակը. տեղումներ կլինեն
Մարտի 22-26-ն առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, առանձին հատվածներում՝ մառախուղ:Քամին՝ արևելյան` 2-5 մ/վ արագութ...
Ինչպիսին է մարտի 28-ի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 30-31-ը, ապրիլի 1-ի...
Սևանա լճի մակարդակը բարձրացել է 2սմ-ով
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 13-19-ը: «Սևանա լ...
Եղանակը կտրուկ կփոխվի
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 29-ի և ապրիլի 1-ի գիշերն առանձին շրջաններում, 30-31-ը շրջանների զգալի մասում սպ...