Ադրբեջանը 5-0 պարտվեց, Արցախին աջակցող պաստառն էլ՝ մարզադաշտում
Եվրո-2024-ի ընտրական փուլի Շվեդիա-Ադրբեջան խաղում տանտերերի երկրպագուների տրիբունայում պաստառ է ցուցադրվել՝ իր աջակցություն Արցախի:
Երկրպագուները պարզել են «Դադարեցրե՛ք Արցախի շրջափակումը» գրությամբ պաստառը, ինչպես նաև Հայաստանի և Արցախի դրոշները:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Պաչաջյանը, որը տևական ժամանակ է՝ բնակվում է Շվեդիայում:
«Շվեդիան հայամետ է, որովհետև մարդը, մարդկային կյանքը, մարդու ազատությունները բացարձակ արժեք են այստեղ: Ինչպես որ սպասում էի, երեկ 5-0 Շվեդիան հաղթեց Հայաստանի «հարևանին», իսկ տրիբունայում Արցախի և Հայաստանի դրոշները հիշեցնում էին, որ 120.000 հայ բլոկադայի մեջ են»,- գրել է Պաչաջյանը:
Հիշեցնենք՝ Ադրբեջանի ընտրանին այդ խաղում 0-5 հաշվով պարտություն է կրել:
Նմանատիպ հոդվածներ
800 դոլար բեհը կորավ. ՀՀ քաղաքացիությունից հրաժարված բռնցքամարտիկը դիմում է վարչապետին
Հարգելի հայրենակիցներ, նախ շնորհակալ եմ բոլոր այն գրառումների ու մեկնաբանությունների համար, որոնք կապված էին իմ վերջին հ...
Հայ մարմնամարզիկները Թուրքիայում ոսկե և արծաթե մեդալներ են նվաճել
Թուրքիայի Անթալիա քաղաքում ընթացքող սպորտային մարմնամարզության աշխարհի երիտասարդական առաջնությունում Հայաստանը գրանցել է...
«Տոտենհեմը» հայտարարեց Անտոնիո Կոնտեի պաշտոնանկության մասին
Լոնդոնի «Տոտենհեմը» հայտարարել է գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի պաշտոնանկության մասին։ Նշվում է, որ կողմերը դադարեցրել են...
Արսեն Հարությունյանը 7։0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանը ներկայացնող Արսեն Հարությունյանը (61 կգ) 7:0 հաշվով հաղթեց թուրք մրցակցին...